ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նոյեմբերի 19-ից 22-ը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը։ Քննարկվել են մի շարք թեմաներ Հայաստան-Ֆրանսիա երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունների, ինչպես նաև Սյունիքի մարզի 7 քաղաքների և Օվերն-Ռոն-Ալպեր (ՕՌԱ) շրջանի համագործակցության, «Մեկ քաղաք՝ մեկ համագործակցություն» ցանցի ստեղծման ազդարարման վերաբերյալ։ Այցի շրջանակներում Արման Խոջոյանը մասնակցել է տնտեսական բաղադրիչին նվիրված միջոցառմանը՝ ներկայացնելով Հայաստանի տնտեսական միջավայրը, երկկողմ համագործակցության ուղղությունները՝ ի նպաստ Հայաստանում և մասնավորապես Սյունիքի մարզում առկա մարտահրավերների հաղթահարմանը՝ ընդգծելով ՕՌԱ շրջանի հետ համագործակցության կարևորությունն ու նշանակությանը: Միջոցառման ավարտին Սյունիքի մարզի յոթ քաղաքները համագործակցության հուշագրեր են ստորագրել ՕՌԱ շրջանի իրենց քույր քաղաքների հետ։ Նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել նաև ՕՌԱ շրջանի նախագահ Ֆաբրիս Պանկուկի և պատգամավոր Լորան Վոքյեի հետ, որի ընթացքում նախանշվել են հնարավոր համագործակցության շրջանակները։
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
13:41
13:22
13:08
10:58
10:46
10:22
10:03
20:55
20:33
17:46
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02