«Գեղարդ» գիտավերլուծական կենտրոնը Դադիվանքի վերաբերյալ Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվության վերաբերյալ հոդված է հրապարակել: Քարոզչական դաշտում հայկական մշակութային և կրոնական ժառանգության բռնայուրացումն Ադրբեջանի կողմից իրականացվում է մի քանի կեղծ թեզերից բաղկացած «մեթոդական ձեռնարկով»։ Եթե կա հայկական և հայատառ որևէ գրություն, ապա, ըստ ադրբեջանցիների, դրանք արվել են նոր շրջանում։ Կախված ժամանակի քաղաքական իրավիճակից՝ այդ «ավելացումները» կատարվել են 19-րդ դարում, իսկ Արցախում, ինչպես իրենք են նշում, «օկուպացիայի տարիներին»։ Այս հնարքն օգտագործվել է, օրինակ՝ Ամբերդի դեպքում։ Ըստ ադրբեջանցի հետազոտողի՝ Վահրամաշեն եկեղեցու պատերի հայերեն գրություններն ավելացվել են 20-րդ դարի սկզբին։ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի «գիտնականների» կեղծ պնդումներով՝ հայերն «ալբանական եկեղեցիների դեմ նյութական և հոգևոր հանցագործությունները» սկսել են 1836 թվականից, երբ «աղվանական եկեղեցին դարձել է թեմ ու ենթարկվել Էջմիածնի եկեղեցուն»։ «Հայերեն գրություններ ավելացնելու» կեղծ թեզը պարբերաբար կիրառվում է Դադիվանք վանական համալիրի նկատմամբ, որն ադրբեջանական վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերի վերջին։ Օրերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը կարճ հոդված է հրապարակել՝ «Ադրբեջանական խոշոր վանք Խուդավենգը ենթարկվել է հայկական կեղծարարությունների» վերնագրով։ Ըստ այդ հրապարակման՝ 1993-2020 թվականներին հայերը փորձել են կեղծել վանքի պատմությունը՝ այն ներկայացնելով հայկական։ Օրինակ՝ փոխարինվել են համալիրի խորհրդանիշերը, տեղադրվել այլ խաչեր, պատերին հին հայերեն գրություններ են ավելացվել, իսկ ուդի-աղվանների հին գերեզմաններն իբր ավերվել են։ Մանրամասները «Գեղարդի» հոդվածում:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02