«Ընդամենը կարող եմ հավաստիացնել, որ որևիցե կոռուպցիոն բնույթի երևույթների հետ ոչ առնչություն եմ ունեցել, ոչ էլ։ Իմ առաջնային խնդիրը հենց կոռուպցիայի դեմ պայքարն է»,-կառավարության շենքի դիմաց պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց ՔԿ նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանը։ Նա հայտնեց, թե ընդհանրապես տեղյակ չէ իր անվան հետ կապված կոռուպցիոն պատմություններից, որի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Պատասխանելով Արգիշտի Քյարամյանի հեռացման պատճառների մասին հարցին՝ Պողոսյանն ասաց, թե յուրաքանչյուր պետական ծառայողի պաշտոնը հավերժ չէ, մի օր պաշտոնավարում են և մի օր պետք է պատրաստ լինեն լքել այդ պաշտոնը:
«Ես պատրաստ եմ ծառայել երկրին, այնքան ժամանակ, քանի դեռ իմ կարիքը երկիրը, պետությունը և երկրի ղեկավարությունն ունի»,-նշեց նա։ Նա ասաց, որ եթե հանրության շրջանում արդարության զգացողությունը չլինի, ուրեմն խնդիր կա: «Յուրաքանչյուր հուզող հարց, յուրաքանչյուր քրեական վարույթ, անկախ իր բնույթից, տեսակից, հնչեղությունից, բնականաբար Քննչական կոմիտեի նախագահի ուշադրության կենտրոնում է հայտնվելու և դա ունենալու է որևիցե տեսակի ավարտ։ Ցանկացած գործի բնույթը նշանակություն չունի, կարող է լինի խոշտանգման հետ կապված քրեական վարույթ, կարող է լինի սովորական կենցաղային վեճ և այլն, դա բնականաբար այդ բոլոր քրեական վարույթներն էլ հայտնվելու է մեր ուշադրության դաշտում։ Հիմա, ես պատրաստ չեմ այսօր կոնկրետ քրեական վարույթներ քննարկել ձեզ հետ, մանավանդ այս իրավիճակում»,-ասաց Պողոսյանը և վստահեցրեց, թե ինքը ոչնչով կաշկանդված չէ:
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
13:17
12:36
12:14
11:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03