ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանից analitik.am լրատվական կայքի տնօրենի, տնօրենի օգնականի եւ մամուլի ակումբի պատասխանատուի կողմից գումար շորթելու դեպքով հարուցված քրեական գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն: Այս մասինNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Քրեական գործը ՀՔԾ է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազի առանձին հանձնարարության կարգով:
Նշենք, որ քննչական կոմիտեն նախորդն օրն է գործի նյութերը փոխանցել դատախազություն: Քրեական գործ է հարուցվել ՔՕ ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված շորթումը:
Հիշեցնենք, որ ոստիկանության փոխանցմամբ, մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ analitik.am լրատվական կայքի տնօրենը (Անի Հովհաննիսյան-խմբ.) կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իր՝ որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ եւ վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու եւ հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ:
Ի դեպ, նշված կայքը նաեւ աչքի էր ընկել փաստաբաններ Երվանդ Վարոսյանի եւ Լուսինե Սահակյանի դեմ հոդվածներ գրելով, կամ այլ կայքերից պատվիրված հոդվածներն արտատպելով։ Ներկայումս Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջաններ ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Երվանդ Վարոսյանի եւ Լուսինե Սահակյանի հայցն ընդդեմ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի եւ նրա մամուլի նախկին քարտուղար Հայկ Հակոբյանի, իսկ այդ գործում որպես երրորդ անձ ընդգրկված է analitik.am կայքը:
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47