Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 29-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Ֆեմինիզմը գործողության մեջ հանուն համակարգային փոխակերպման (ՖԱՍԹ) ծրագրի բացման միջոցառմանը։ ՖԱՍԹ-ը նախաձեռնել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ)։ Անահիտ Մանասյանը նշել է, որ Հայաստանում իրավահավասարության և հակախտրականության ոլորտում առկա խնդիրները, այդ թվում` կարծրատիպային մոտեցումների արդյունք են։ «Մենք այսօր շատ հեռու ենք իրավահավասարության և հակախտրականության մասին լիարժեք պատկերացումներ ունենալուց: Բացի այդ, ոլորտի վերաբերյալ կարգավորումները լիարժեք չեն կամ պատշաճ իրացված չեն։ Սա վերաբերում է նաև կանանց իրավունքների խթանման և պաշտպանության հետ կապված բոլոր հնարավոր հարցերին։ Խնդիրն ավելի ակնառում է, երբ դիտարկում ենք խոցելի խմբերին՝ հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն ունեցող անձին խնամող, ազգային փոքրամասնությունները ներկայացնող կանանց և այլն։ Որպես Մարդու իրավունքների պաշտպան, վստահ կարող եմ ասել, որ նրանց խնդիրները պատշաճ հասցեավորված չեն։ Պատճառները, վստահաբար, տարբեր են: Դրանց թվում կարևոր եմ համարում հիշատակել խնդիրների նկատմամբ հասարակության ընդհանուր մերժողական վերաբեմունքը, ինչը մեծացնում է հավանականությունը, որ դրանք ոչ միայն չեն հաղթահարվի, այլև էլ ավելի կմեծանան և կխորանան»,- նշել է Պաշտպանը։ Անահիտ Մանասյանն արձանագրել է, որ մոտեցումների փոփոխման առումով անհրաժեշտ է լուրջ կամք և հստակ մեթոդաբանություն։ «Առաջին հերթին պետք է հիմնովին բարեփոխել կրթական համակարգը, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Կարծրատիպային մոտեցումներն առաջին հերթին տարածվում են հենց նշված հաստատություններում կրթության համակարգի և առկա միջավայրի միջոցով»,- ասել է Պաշտպանը։ Ողջույնի խոսքով են հանդես եկել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ևԳերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը։ Մասնակցել են միջազգային կազմակերպությունների, պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, դեսպաններ։ ՖԱՍԹ ծրագրի բացման միջոցառման շրջանակներում անցկացվել է նաև պանելային քննարկում, որի շրջանակներում անդրադարձ է կատարվել Ֆեմինիստական զարգացմանը և գենդերային հավասարությանն ուղղված գլոբալ գործողություններին և Հայաստանում գենդերային արդարությանը հասնելու ուղիներին։
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03