«Վրաստանի իշխանությունները դիվանագիտական միջոցներ կձեռնարկեն, եթե Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին չդադարի միջամտել երկրի ներքին գործերին և չփոխի իր հռետորաբանությունը»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վրաստանի վարչապետի խոսքով՝ ԵՄ դեսպանը տևական ժամանակ է՝ հայտարարություններ է անում ընդդիմության օգտին և Վրաստանի իշխանությունների դեմ, ինչը Վիեննայի կոնվենցիայի խախտում է։ «Որոշ ժամանակ մենք չէինք արձագանքում այս ամենին, բայց ամեն ինչ իր չափն ու սահմանն ունի։ Եթե մենք ապագայում վարքագծի փոփոխություն չտեսնենք, ապա թե՛ ԵՄ դեսպանի, թե՛ այլ դեսպանների կողմից նման դրսևորումներին անպայման կարձագանքենք։ Խոսքը դիվանագիտական արձագանքի մասին է»,- ասել է Կոբախիձեն։ Վրաստանի վարչապետը հիշեցրել է, որ նախընտրական շրջանում Գերչինսկին շանտաժի էր ենթարկում երկրի իշխանություններին՝ ասելով, թե ԵՄ-ն նրանց գումար չի հատկացնի, եթե «քաղաքական կուրսը չփոխեն»։ Բացի այդ, դիվանագետը Վրաստանի քաղաքացիներին կոչ էր անում ընտրություններին քվեարկել ընդդիմության օգտին։
15:13
15:13
14:54
14:36
14:21
14:04
13:49
13:36
13:28
13:14
12:57
12:42
12:27
12:13
11:53
11:36
11:23
11:08
10:54
10:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 | 31 |
09:57
09:45
09:34
09:24
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13