«Փաստ» օրաթերթը գրում է.
«Վոթցափային պաշտոնանկություններից» հետո, երբ ՆԳ նախարար նշանակվեց Արփինե Սարգսյանը, առաջիններից մեկը պաշտոնից ազատվեց ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը։ Մամուլում կան տեղեկություններ, որ Համբարյանն ինքն է հրաժարվել աշխատել նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանի հետ։ Այս պաշտոնանկությունը տարբեր շրջանակներում մեկնաբանվեց այնպես, որ նախարարությունը լքում են, այսպես կոչված, «սորոսականները»: Մեր տեղեկություններով, ՆԳ նախարարությունում պաշտոնանկությունները շարունակական են լինելու, շուտով մի քանի այլ պաշտոնյաներ էլ կազատվեն աշխատանքից, այդ թվում՝ նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը: Սակայն այս պաշտոնանկությունները դժվար է որակել նախարարության «սորոսականաթափ», քանի որ նորանշանակ նախարարն ինքը այդ շրջանակներից է և Վահե Ղազարյանի պաշտոնավարման շրջանում ևս կոորդինացնում էր, այսպես կոչված, «արևմտյան բարեփոխումների» ողջ գործընթացը: Այնպես որ, նա հազիվ թե ազատվի «յուրային» պաշտոնյաներից: Ավելին, նույն Դավիթ Համբարյանը համարվում է ՔՊ-ի քաղաքական թիմի անդամ, և նրա պաշտոնանկությունը բավական ծանր են տարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ոչ «սորոսական», առավել քաղաքական հատվածում: Նրանց դժգոհության իմաստն այն է, որ նախարարությունում փաստացի թիմի անդամ չեն ունենում, ինչի արդյունքում Արփինե Սարգսյանի առանց այդ էլ ազատ ձեռքերն անվերահսկելի ազատություն կարող են ստանալ, առավել ևս՝ կադրային հարցերում: Հավելենք, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկա օրերին առավել հստակ կլինեն ՆԳՆ-ից մի շարք կադրերի հապճեպ «արտագաղթի» իրական պատճառները»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03