Նոյեմբերի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2014 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացյալների օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը: Բերկրառատ տոնի առիթով Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Սուրբ Պատարագին ներկա էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ հայաստանյան թեմերի առաջնորդներ և բազմաթիվ ուխտավորներ: Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական թափորի առաջնորդությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Մայր Տաճար բերվեց աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Անդրադառնալով Հայոց աշխարհի առաջին լուսավորիչների տոնի խորհրդին՝ Հայր Սուրբն ընդգծեց առաքյալների դերակատարությունը մարդկության պատմության և հայկական իրականության մեջ, որոնց քարոզության շնորհիվ Քրիստոսի սիրո վարդապետության հունդերը ոչ միայն սերմանվեցին հայոց հողում, այլև հետագայում պտղաբերեցին և դարձան մեր ինքնության անբաժանելի մասը։ «Այսօր նվիրական օր է Հայոց Եկեղեցու և նրա անդամների համար, քանզի եկել ենք միասնաբար հայցելու Ս․ Թադեոսի և Ս․ Բարթողիմեոսի բարեխոսությունը Տիրոջ մոտ Հայկ Նահապետի սերնդի համար, վերանորոգելու մեր ուխտը Հայոց Եկեղեցու և նրա Գահակալի հանդեպ՝ առավել նախանձախնդրությամբ և նվիրումով լծվելով հայոց պետականության զորացման սրբազան առաքելությանն ու ազգային-քրիստոնեական ինքնության պահպանությանը։ Երբեք չմոռանաք, որ լինել առաքելական նշանակում է վերահաստատել հավատարմությունը Տիրոջ, Աստծու խոսքի և Մայր Եկեղեցու հանդեպ՝ մեր լուսավոր նախնիների նման անաղարտ պահելով ուղղափառ հավատքը և ամենուր սփռելով հարության լույսն ու հույսը», - նշեց Հայր Զաքարիան։ Սուրբ Պատարագի ավարտին Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով և հրաշագործ Սուրբ Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին, ապա հավատացյալներին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու ու համբուրելու համաքրիստոնեական սրբությունը: Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02