ՆԳՆ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 27-ից 29-ը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի ԵՏՀ Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության շուրջ կոնվենցիայի կողմերի 13-րդ համաժողովին:
Համաժողովը նվիրված էր կլիմայի փոփոխությունների հետ կապված այն խնդիրների լուծմանը, որոնք բարձրացնում են արդյունաբերական և տեխնածին աղետների ռիսկերը: Այդ համատեքստում մասնակիցներն ընդգծել են անդրսահմանային համագործակցության և կայունության ապահովմանն ուղղված նորարարական լուծումների կարևորությունը: Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել տարերային տարբեր երևույթներով պայմանավորված՝ արդյունաբերական համակցված աղետներին: Քննարկվել են արդյունաբերական անվտանգության ռիսկերը, որոնք կապված են օգտակար հանածոների, վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների և այլ ասպեկտների հետ: Տեխնածին աղետների փորձագիտական խումբը դիտարկել է կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած տեխնածին աղետների աճող ռիսկերը՝ ներկայացնելով ռիսկերի կառավարման ոլորտում համատեղ ջանքերի կարևորությունը։ Կազմակերպչական և ֆինանսական ընդհանուր հարցերից բացի, համաժողովում ամփոփվել են 2023-2024 թթ. իրականացված աշխատանքները, հաստատվել են 2025-2026 թթ. իրականացվելիք առաջնահերթությունները, ինչպես նաև քննարկել բնատեխնածին աղետների կառավարման նոր ռազմավարության մշակման հնարավորություններն ու առաջիկա քայլերը։ Համաժողովում 2025-2026 թթ. երկամյա ժամանակահատվածի համար ընտրվել է Կոնվենցիայի Բյուրոյի 10 անդամ։ Բյուրոյի անդամ է վերընտրվել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի պարտականությունները կատարող Արմինե Հայրապետյանը։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55