Դեկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի պրոռեկտոր Քրիստիան Վինցեին, համալսարանի պատմության ինստիտուտի տնօրեն Շանդոր Ուզեին և հայագիտության ամբիոնի վարիչ Բալինտ Կովաչին՝ ուղեկցությամբ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանի։ Հանդիպմանը տիար Հովհաննիսյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց ՀՊՄՀ և Կաթոլիկ համալսարանի միջև առկա փոխգործակցության մասին՝ ի մասնավորի անդրադառնալով վերջինիս հայագիտության ամբիոնի բեղուն գործունեությանը։ Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց հյուրերին Հայաստանի կրթական հաստատությունների հետ սերտ գործակցության և Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում հայագիտական ուսումնասիրությունների խթանման ուղղությամբ տարվող աշխատանքների համար։ Իր հերթին պրոռեկտոր Քրիստիան Վինցեն Վեհափառ Հայրապետին ներկայացրեց համալսարանի գործունեության շրջանակները՝ շնորհակալություն հայտնելով ՀՊՄՀ և Կաթոլիկ համալսարանի միջև խորացող համագործակցությանն աջակցելու համար։ Պրոռեկտորը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում Մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետում բացվելու է հունգարագիտական կենտրոն։ Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետը անդրադարձ կատարեց Հայաստանում տիրող իրավիճակին, արտաքին մարտահրավերներին և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի դատապարտելի նկրտումներին։ Նորին Սրբությունը նաև հիշեց 2021 թ. դեկտեմբերին Հունգարիայի իշխանությունների և Կաթոլիկ եկեղեցու գործադրած միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր եղավ հայրենիք վերադարձնել Ադրբեջանում պահվող հինգ ռազմագերիների։ Հանդիպմանը մտահոգություն արտահայտվեց Արցախի մշակութային-հոգևոր ժառանգության ոչնչացման և յուրացման դեպքերի կապակցությամբ, կարևորվեց միջազգային հանրության գործուն աջակցությունը Ադրբեջանի նմանօրինակ քաղաքականության կանխման և պատանդառված ռազմագերիների ազատ արձակման գործում։
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02