«Փաստ» թերթը գրում է.
«Մեր ունեցած տեղեկություններով, «Թեղուտ» ՓԲԸ բաժնետոմսերի գնման և հանքի հետագա շահագործման իրավունք ստանալու հայտ է ներկայացրել «Գեֆեստ Մայնինգ» ընկերությունը: Հիշեցնենք, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը փոխկապակցված է ՎՏԲ բանկի հետ, որը Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով 2022 թվականից խնդիրների առջև էր կանգնած և մտադիր է վաճառել հանքավայրը։ Նույն պատճառով Թեղուտի հանքավայրից արտահանումը, հետևաբար՝ նաև արդյունահանումը որոշակիորեն սահմանափակված է եղել։ Ըստ այդմ, խոշոր շուկաներ արտահանման էական սահմանափակումը հանգեցրել է հանքի խիստ մասնակի շահագործման, որն էլ լուրջ վնաս էր պատճառում թե՛ տեղի բնակչությանը, քանի որ այստեղ 1000-ից ավել մարդ էր աշխատում, թե՛ պետական բյուջեին ընդհանուր առմամբ: Ինչ վերաբերում է «Գեֆեստ Մայնինգ» ընկերությանը, ապա մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ խոսքը Ղազախստանում գրանցված կազմակերպության մասին է, ավելին, այն գրանցվել է ընդամենը մեկուկես ամիս առաջ՝ 2024 թ. հոկտեմբերի 22-ին: Ընկերության երկու բաժնետերերից մեկը՝ «CUPRUM MINERALS MANAGEMENT» ընկերությունն էլ ստեղծվել է հոկտեմբերի 17-ին: Վերջինիս երկու ֆիզիկական անձ բաժնետերերից մեկը Նուրլան Կուսաինովն է, որը չունի փորձ հանքարդյունաբերության ոլորտում, հանդիսանում է պետական պաշտոնատար անձ Ղազախստանի Հանրապետությունում: Հանքարդյունաբերության ոլորտում փորձ չունի նաև «CUPRUM MINERALS MANAGEMENT»-ի և «Գեֆեստ Մայնինգի» երկրորդ բաժնետեր Ալեքսեյ Ուտկինը: Ղազախստանի Հանրապետության պետական ռեեստրներից վերհանված նյութերի հիման վրա արված վերլուծությունը չի հիմնավորում պարոնայք Ուտկինի և Կուսաինովի թե՛ փորձառությունը և թե՛ ֆինանսական կարողությունները 200 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ և կառավարման բարդությամբ աչքի ընկնող հանքարդյունաբերական ակտիվ ձեռք բերելու և շահագործելու համար: Ըստ այդմ, կան հիմնավոր կասկածներ, որ նրանք այս գործում իրական վերջնական շահառու չեն հանդիսանում»։ Մանրամասները թերթի այսօրվա համարում։
21:15
21:03
15:55
15:36
15:18
15:09
14:54
14:39
14:26
14:14
13:59
13:45
13:29
13:14
12:44
12:28
12:12
11:44
11:23
11:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:33
09:16
09:03
09:53
09:36
09:28
09:17
09:02
09:56
09:48
09:38
09:27
09:15
09:02
09:34
09:18
09:02
09:26
09:18
09:46
09:34
09:15
09:02
09:45
09:32
09:14
09:01
09:36
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36