Գարիկ Սարգսյանի քեռու գործից ի՞նչ կասեք․ Գառնիկ Դանիելյան Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են լինում, որ այս կամ այն պաշտոնյայի հետ փոխկապակցված անձինք մասնակցում են մրցույթներին և այդ մրցույթների ընթացքում շահում են տարբեր տիպի տենդերներ: Այս մասին, այսօր ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: «Մասնավորաբար միքանի շաբաթ առաջ մամուլում հրապարակվեց Վեդու ՔՊ-ի ղեկավար Գարիկ Սարգսյանի քեռին 2018-2024 թվականներին, ընդհանուր առմամբ, 506 միլիոն դրամի տենդեր է շահել: Նա ժամանակին Գարիկ Սարգսյանի խորհրդականն է եղել, հիմա էլ ավագանու անդամ է: Այդ ո՞նց է լինում, որ այդ փոխկապակցված անձիք նման խոշոր ծավալի տենդերներ են շահում: Շինանյութի վաճառքով զբաղվող կազմակերպության ղեկավարն այսօր ջրագծեր, գազի գծեր կառուցելու թույլտվություններ է ստանում և շահում տենդերները: Նաև վերջին շրջանում էլի հրապարակումներ եղավ, որ համայնքի ղեկավարը իր եղբորը հող էր վաճառել: Ո՞նց է լինում, որ նման կոռուպցիոն սկանդալներ են լինում, ու լավագույն դեպքում տուգանվում են ամենաշատը 300 հազար դրամ, որ չնչին կոպեկներ են,-ասաց պատգամավորը: Ի պատասխան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Նարինե Ազարյանն ասաց. «Օրենքով ամրագրված ամրագրված են այդ բոլոր հարաբերությունների կարգավորումները, եթե կա շահերի բախում, եթե խախտվել է որևէ սահմանափակում, որը որ ամրագրված է օրենքով հստակ, այդ դեպքում նաև նախատեսվում է տուգանք։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը զուտ կիրառում է օրենքով սահմանված բոլոր կառուցակարգերը»: Գառնիկ Դանիելյանը նկատեց, որ ընդհանուր բնույթի բաներ է ասում. «Կներեք, բայց ոնց որ բաժակաճառեր լինեն: Մենք էլ գիտենք, որ կան օրենքներ, բայց ասածս այն է, որ այդ օրենքները խախտվում են Եվ դուք հիմա հավակնում եք մի պաշտոնի, դուք պիտի ձեր տեսլականը ասեք, գնահատականներ տաք: Մեկ անձից գնումների հետ կապված խայտառակ վիճակում ենք այսօր: Հստակ գնահատականներ պետք է տրվի այն մարդկանց, որոնք պաշտոններ են զբաղեցնում և իրենց հետ փոխկապակցված մարդիկ իրենց խնամիները, ծանոթները, եղբայրները այսօր տենդերներ են շահում և այդտեղ շատ մեծ կոռուպցիոն ռիսկերի տեղ կա և դրա մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան: Միշտ էլ օրենք եղել է, բայց այդ օրենքները շրջանցվել են, դրա մասին է խոսքը»: ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն էլ ասաց. «Այսինքն դատավճիռ եք ուզում կայացնե՞նք այստեղ: Թեկնածուին ասենք կոնկրետ քեյսից հարց եք տալիս, ասում ենք ասեք՝ մեղավոր է, թե մեղավոր չէ: Դե դատավճիռ եք ուզում»:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02