Հեռուստատեսությամբ երեխաների կողմից դիտվող սննդի և խմիչքների գովազդի ավելի քան 65%-ը չթույլատրված մթերքներ են: Առողջապահության նախարարությունը, ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը (ԱԱԻ) Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աջակցությամբ առաջին անգամ իրականացրել են Հայաստանում երեխաներին ուղղված սննդի և ընպելիքների մարքեթինգի վերաբերյալ ուսումնասիրություն: Արդյունքներն ամփոփվել են ԱՀԿ հայաստանյան գրասենյակում` ԱԱԻ տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդարթա Դատտայի, հանրային առողջության փորձագետների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ուսումնասիրությամբ`
✔️ մշտադիտարկվել է 5 հազար գովազդ, ✔️ ուսումնասիրվել է 5 հեռուստաալիքով 316 ժամ հեռարձակման ժամանակ, ✔️ հայտնաբերվել է սննդի և խմիչքի 1587 գովազդ, ✔️ դիտարկվել է 2021թ. սեպտեմբեր-նոյեմբեր ընկած ժամանակահատվածը: Ամենաշատը գովազդվել են` շոկոլադը, հրուշակեղենը (30.2%) գազավորված զովացուցիչ ըմպելիքները (20.3%) թեյը և սուրճը (16.2%) հյութերը (2.1%): ԱՆ-ից նշում են, որ հետազոտության արդյունքներն անհանգստացնող են, քանի որ գովազդներն էական ազդեցություն ունեն երեխաների կողմից անառողջ սննդի և ըմպելիքների օգտագործման վրա: «Ապացուցողական բժշկությունը ցույց է տալիս կապը՝ բարձր կալորիականությամբ սննդակարգերի, հագեցած ճարպերի, տրանսճարպերի, ազատ շաքարների և կերակրի աղի չարաշահման, մրգերի ու բանջարեղենի սակավ օգտագործման և ճարպակալման, շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների և որոշ տեսակի քաղցկեղների առաջացման միջև: Հետազոտության նպատակն է մշտադիտարկել և գնահատել մինչև 16 տարեկան երեխաներին ուղղված սննդամթերքի և ըմպելիքների հեռուստատեսային մարքեթինգի շրջանակը և բնույթը՝ փաստահեն հիմք ստեղծելով նոր/գործող քաղաքականության մշակման համար` ամրապնդելով երեխաներին ուղղված հագեցած ճարպերով, տրանսճարպաթթուներով, շաքարով կամ աղով հարուստ սննդամթերքի և ըմպելիքների մարքեթինգի սահմանափակումը»,- նշում են ԱՆ-ից։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55