ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների 2024-2025 ուսումնական տարվա հանրապետական առարկայական օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների անդամների հետ: Քննարկվել են առարկայական օլիմպիադաների կազմակերպմանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել դպրոցական առարկայական օլիմպիադաների անցկացման կարգում և ընթացակարգում կատարված վերջին փոփոխություններին:
«Վերլուծելով վերջին տարիներին օլիմպիադաների կազմակերպումը՝ նկատել ենք մի շարք խնդիրներ, որոնք լուծելու համար ամբողջությամբ վերանայվել է օլիմպիադաների կազմակերպման կարգը, լրամշակվել է իրավական ակտը»,- ասել է նախարարի տեղակալն ու գործընթացի արդյունավետ կազմակերպման համար կարևորել հանձնաժողովների անդամների առաջարկներն ու կարծիքների փոխանակումը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ հիմնական փոփոխություններից մեկն այն է, որ այս ուսումնական տարվանից առարկայական օլիմպիադաները կանցկացվեն 3 փուլով՝ դպրոցական, մարզային, հանրապետական, որոնցից յուրաքանչյուրի կազմակերպման և անցկացման համար սահմանվել են հստակ կարգավորումներ։ Նախկինում կար նաև տարածքային փուլը, որը վաղուց արդեն կորցրել էր իր նշանակությունն ու արդիականությունը, ուստի որոշվել է գործընթացը կազմակերպելիս հրաժարվել այդ փուլից: Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ` ձևավորվել է նաև Հանրապետական օլիմպիական խորհուրդ, որին վերապահված են օլիմպիադաների նախապատրաստական աշխատանքների անցկացման, բողոքարկման ընթացակարգերի մշակումը, վերահսկողության իրականացման, թափանցիկության ապահովման մեխանիզմները։ Կարևոր մյուս փոփոխությամբ՝ օլիմպիադայի բոլոր փուլերի համար մրցութային առաջադրանքները կազմելու են հանրապետական առարկայական հանձնաժողովները, որոնք նաև դպրոցական և մարզային փուլերի հաղթողների համար սահմանելու են անցողիկ շեմը` ըստ յուրաքանչյուր առարկայի։ Հանրակրթական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված` առարկայական օլիմպիադաների ցանկում ավելացել է «Մայրենի» առարկան` ընթերցանության ստուգատեսի ձևաչափով, որն այս ուսումնական տարում անցկացվելու է միջին դասարանների /5-6-րդ/ սովորողների համար: «Հիմնական դպրոցի բազային առարկաների՝ «Մայրենիի» և «Մաթեմատիկայի» համար նախատեսում ենք օլիմպիադաներ: Ընթերցանության օլիմպիադան, կարծում եմ, առաջին հերթին պետք է ստուգի տեքստն ընկալելու և այն արդյունավետ կիրառելու կարողություններն ու հմտությունները: Հաջորդ տարիներին «Մայրենի» առարկայից օլիմպիադա նախատեսում ենք ունենալ նաև 7-րդ և 8-րդ դասարանների սովորողների համար: «Մաթեմատիկա» առարկայի դեպքում, ըստ իս, հիմնական դպրոցում ավելի շատ պետք է շեշտը դնել տրամաբանությունը ստուգող առաջադրանքների վրա, բայց սա ևս մասնագիտական խմբերի հետ քննարկման կարիք ունի»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ կարևորելով առարկայական հանձնաժողովներում բարձրակարգ մասնագետների, այդ թվում՝ երիտասարդների ընդգրկումը:
23:52
23:32
23:12
18:02
17:41
17:33
17:14
16:55
16:38
16:21
16:04
15:43
15:27
15:12
14:57
14:48
14:34
14:17
13:53
13:35
19:07 11.12.24
10:22 11.12.24
16:36 11.12.24
11:04 11.12.24
15:43 11.12.24
15:19 11.12.24
12:16 11.12.24
17:32 11.12.24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 | 31 |
09:52
09:37
09:27
09:14
09:02
09:46
09:37
09:26
09:15
09:15
09:02
09:44
09:35
09:26
09:13
09:02
09:17
09:58
09:45
09:37
09:25
09:16
09:02
09:45
09:38
09:27
09:15
09:02
09:38
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:38
09:26
09:13
09:02
09:57
09:45
09:34
09:24
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56