Երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանը մեկ հարկի տակ կհամախմբի իր երաժշտության երկրպագուներին՝ դեկտեմբերի 14-ին Տիգրան Ձիթողցյանի արվեստանոցում հանդես գալով բացառիկ համերգային ծրագրով, որի շրջանակում կհնչեն հին ու նոր ստեղծագործություններ։ Երչգուհին, որ երկար տարիներ ելույթ էր ունենում տարբեր երաժիշտների նվագակցությամբ, այս համերգին բեմում միայնակ կլինի։
«Որոշեցի վերադառնալ իմ ելույթների նախնական ձևաչափին, քանի որ այդպես ավելի ազատ եմ, բայց երգերից հինգի կատարման ընթացքում ինձ հետ բեմում կլինի ֆլեյտահար Նարեկ Ավագյանը։ Երգելու եմ վերջին տարիներին գրված երգեր, ավելի վաղ շրջանում ձայնագրած գործեր, կլինեն նաև ստեղծագործություններ, որոնք առաջին անգամ կհնչեն»,-նշում է Լիլիթ Պիպոյանը։
Նրան դուր են գալիս մտերմիկ, ջերմ և արվեստային մթնոլորտում կազմակերպված համերգները։ Տիգրան Ձիթողցյանի արվեստանոցը հենց այդպիսի վայր է, որի տարածքը փոքր չէ։ Համերգը նախատեսված է հարյուր հանդիսատեսի համար։ Պիպոյանի խոսքով՝ իր համար կարևոր է ոչ թե հանդիսատեսի թիվը, այլ՝ միջավայրը։ «Նաև ճարտարապետ եմ, իմ հայրը նկարիչ էր, ուստի կերպարվեստ շատ եմ սիրում։ Ձիթողցյանի արվեստանոցն ինձ շատ է գրավում»,-ասում է Պիպոյանը։ Երաժշտասերները սովոր են երգչուհուն տեսնել կիթառի ընկերակցությամբ, բայց համերգին նա հանդես կգա դաշնամուրի ուղեկցությամբ, քանի որ նաև դաշնակահար է ու լավ է տիրապետում գործիքին և միշտ ազատ է նրա առաջ։ «Այս համերգը բացառիկ է։ Նման համերգի մարդիկ վաղուց չեն եղել, որովհետև այն ազատության աստճանը, որ լինելու է, վաղուց չի եղել. իմպրովիզացիոն ազատություն եմ ինձ տալու, խոսքի ազատություն, երաժշտության իմաստով՝ ևս։ Երգացանկը ևս բացառիկ գեղեցիկ է։ Այն մարդիկ, որոնք ինչ-որ կերպ առնչվել են ինձ հետ, թող այս համերգը բաց չթողնեն, որովհետև սրա նմանը շատ տարիներ չի եղել»,-հավաստիացնում է Լիլիթ Պիպոյանը։
23:22
23:04
22:43
22:23
22:02
19:19
16:53
16:38
16:21
16:05
15:57
15:46
15:23
15:09
14:58
14:45
14:23
14:08
13:55
13:44
16:21 25.12.24
15:46 25.12.24
11:09 25.12.24
15:57 25.12.24
11:35 25.12.24
13:21 25.12.24
16:53 25.12.24
16:38 25.12.24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 | 31 |
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58
09:45
09:33
09:15
09:02
09:58
09:44
09:35
09:14
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:14
09:02
09:53
09:17
09:02
09:52
09:37
09:27
09:14
09:02
09:46
09:37