ARM | RUS |

«Փաստ». Որպես ո՞ւմ շահերի պաշտպան ու սպասարկող է դիրքավորվում օրվա իշխանությունը

21.12.24 | 09:25

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սպասվում էր, որ Հայաստանի ղեկավարությունը որևէ կերպ կարձագանքի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ռուսական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արտահայտած ագրեսիվ ու ակնհայտորեն ռազմատենչ հայտարարություններին: Այդ հարցում էլ, ի դեպ, թշնամին առաջ անցավ՝ ձևավորելով մի իրավիճակ, որի պայմաններում Հայաստանի ղեկավարություն համարվող Փաշինյանը չէր կարող ձևացնել, թե ոչինչ չի պատահել, և անվրդով հեծանիվ վարեր կամ, ասենք, «ռիլ» նկարեր: Կարճ ասած՝ պիտի արձագանքեր: Նախօրեին արձագանքեց: Հարցազրույց տվեց «Արմենպրես» գործակալությանը: Ավելի լավ է՝ լռեր: Բայց քանի որ չլռեց, տեսնենք, թե ինչեր ասաց: Եթե խիստ հակիրճ, ապա Փաշինյանը առավել քան պարզորոշ հասկացրեց, որ պատրաստ է ընդունել Ալիևի հերթական պայմանները: Իր իսկ ավելի վաղ արած արտահայտության նմանությամբ՝ Փաշինյանը շարունակեց դիրքավորվել որպես «ադրբեջանական ժողովրդի» շահերի սպասարկող: Տեսեք. շատ պարզ հարցին՝ ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու գաղափարի վերաբերյալ, Փաշինյանը պատասխանել է. «Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ի՞նչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը: Բայց մենք նաև ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, ասենք, օրինակ՝ այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»: Սա քիչ է ասել, թե վտանգավոր հայտարարություն է: Փաշինյանի այդ ձևակերպումը թե՛ մանիպուլ յատիվ է, թե՛ ցինիկ՝ իր բովանդակությամբ, թե՛ շատ ավելի, քան վտանգավոր, ի լրումն՝ նման մոտեցումը նաև ական է՝ հետագայում այլ՝ ազգային ու պետական շահերով առաջնորդվող իշխանության համար: Փորձենք հասկանալ, թե ինչի մասին է խոսքն առհասարակ՝ հընթացս հիմնավորելով նշված բնորոշումները: ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է դեռևս 1992 թվականի մարտիին՝ Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով: ԵԱՀԿ համապատասխան փաստաթղթում նշված է, որ խմբի նպատակն է՝ քաղաքական լուծումներ գտնել (առաջարկել) Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության վերաբերյալ: Չնայած նման ձևակերպմանը, բոլորն էլ ընդունել են և ընդունում են, որ Մինսկի խմբի, հատկապես ՄԽ եռանախագահության (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդական ջանքերի առանցքը Արցախի հիմնախնդրի քաղաքական (խաղաղ) կարգավորումն է: Հենց դրա վրա են տասնամյակներով կենտրոնացված եղել միջնորդական ջանքերն ու ՄԽ եռանախագահության գործունեությունը: Հակառակ պարագայում այդ ընթացքում անմիջականորեն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հարցեր էլ հրապարակավ կարծարծվեին, ինչպես քննարկվում էին Արցախի հայության իրավունքներին վերաբերող խնդիրները՝ այդ խմբի գործունեության հետ կապված: Բայց հիմնականը՝ այդ Ադրբեջանն ու Թուրքիան են համարում որ՝ ա) Արցախի խնդիրն այլևս լուծված է, բ) Արցախի հետ կապված հակամարտության թեմա չկա: Հիմա Փաշինյանը հայտարարում է, որ ինքն էլ է ադրբեջանական ու թուրքական ոճրագործ ռեժիմների պարագլուխներ Էրդողանի ու Ալիևի նման կարծում, որ Արցախի խնդիրը լուծված է: Բայց այդպես չէ: Արցախի հայության դեմ իրականացված ցեղասպանական ոճիրը, էթնիկ զտման հանցավոր մոտեցմամբ հազարամյակներով հայկական Արցախի հայաթափումը հակամարտության լուծում չէ՝ անկախ այն բանից, թե ով ինչ է ասում: Ինչպե՞ս է լուծված ու ի՞նչ եղելությունների հետևանքով: Հիշեցնե՞նք. Փաշինյանի ջանքերով բանակցային գործընթացը լիարժեք փակուղու մեջ մտցնել, հրահրիչ հայտարարություններ, թշնամու ռազմական նկրտումները լեգիտիմացնող հայտարարություններ, հիմնախնդրի բովանդակային խեղաթյուրում (ազգային ինքնորոշման խնդրից՝ տարածքային կլանման), պատերազմ, կորուստներ, ազատագրված տարածքներն առանց կրակոցի հանձնում, վերջապես՝ Արցախի ուրացում, շրջափակված Արցախին թշնամու սպառնալիքներին ու հարձակմանն ի պատասխան՝ չմիջամտելու, «պատերազմի մեջ չներքաշվելու» թուլամորթ դիրքավորում՝ Հայաստանի ղեկավար համարվողի կողմից: Բայց դա հարցի լուծում, առավել ևս՝ կարգավորում չէ: Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության ու «զբաղմունքի» բուն առարկան Արցախի հիմնախնդիրն է: Արցախի՛: Հիմնականը. որքան էլ համարվի, որ ԵԱՀԿ ՄԽն անգործության է մատնված, իսկ եռանախագահության պետությունները սուր հակամարտության մեջ են, բուն հարցն այն է, որ ՄԽ լուծարումը միջազգային իրավաքաղաքական առումով յուրօրինակ տապանաքար կդառնա Արցախի հայության իրավունքներին հետամուտ լինելու և մեր հայրենակիցների՝ սեփական բնօրրան վերադառնալու և ապրելու իրավունքի հնարավոր իրացման համար: Իսկ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ Արցախի ու արցախահայության ճակատագրին ու հիմնարար իրավունքներին վերաբերող որոշումներ կայացնի: Նիկոլ Փաշինյանն ընդամենը ՀՀ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում: Նրան չի ընտրել, նրան նման լիազորություններ չի տվել Արցախի հայ ժողովուրդը, որ, ի դեպ, ոչ թե 100 կամ 120 հազար է, ինչպես շատերը նշում ու կրկնում են, այլ 149 հազար (վերջին մարդահամարի պաշտոնական տվյալներով): Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական, ո՛չ մարդկային ու, առավել ևս, ո՛չ էլ բարոյական առումով ոչ մի իրավունք չունի Արցախի հայության իրավունքներին ուղղակիորեն վերաբերող նման հարցով ինչ-որ բան որոշել, առավել ևս՝ նման հայտարարություն անել: Մյուսը. Փաշինյանը Արցախի հայության իրավունքների հաշվին որոշել է «բազար անել» Ալիևի հետ: Թե՝ լավ, կհամաձայնենք ԵԱՀԿ ՄԽ լուծարմանը, եթե Ալիևն էլ համաձայնի, որ էլ Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» չի անվանելու: Էհ, ենթադրենք, թե Ալիևն էլ ձևացրեց, թե մի երկու օր այդպես չի վարվելու, հետո՞: Դա ի՞նչ մի նախապայման է: Ախր, գոնե նախապայմանը մի բանի նման լիներ: Ոնց որ «տունտունիկ» խաղա: Դրանից հետո այն, թե ինչեր է ասել Նիկոլ Փաշինյանը «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված երկու կետերի վերաբերյալ, արդեն ո՛չ զարմանալի, ո՛չ էլ հետաքրքիր են թվում: Մեկը «հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չլինելու» մասին է: Փաշինյանն Ալիևի պահանջին գործնականում համաձայնում է ու ասում, թե ամբողջական սահմանազատումից հետո այդ ներկայացուցիչները չեն լինի: Մյուսը միմյանց դեմ միջազգային հայցեր չներկայացնելու պահանջն է: Փաշինյանը գործնականում դրան էլ է համաձայն: Ու, եթե սա 17-ից 2 «չհամաձայնեցված» կետերն են, ապա սարսափելի է պատկերացնել անգամ, թե ժողովրդից գաղտնի պահվող մնացած 15 համաձայնեցված կետերն ինչերի մասին են: Դժվար չէ կանխատեսել, որ Փաշինյանի նման արձագանքից հետո Ալիևն էլ ավելի է կոշտացնելու և ինտենսիվացնելու ինչպես հնչեցված, այնպես էլ նորանոր պահանջները, ասենք՝ Հայոց բանակն… ապառազմականացնելն ու զինաթափելը, Արցախի ազատամարտի ղեկավարներին կալանավորելն ու ադրբեջանական դահիճներին հանձնելը, Հայաստանում մի 300 հազար ադրբեջանական թուրքերի բնակեցնելը և այլն, և այլն: Թշնամու պահանջները չեն սպառվելու: Իսկ քանի դեռ Հայաստանում ղեկավար է Փաշինյանը… Չշարունակենք, առանց դրա էլ պարզ է»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


ՊՆ-ում պարգևատրել են լավագույն շարադրությունները գրողներին

ՊՆ-ում պարգևատրել են լավագույն շարադրությունները...

21:15

Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել․ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են․ Ռուբեն Վարդանյան

Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել․ իմ...

21:03

Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո

Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․...

15:55

Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը

Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի...

15:36

Նոնսենս է, երբ առավոտյան Իրանից ակնկալում ես աջակցություն և պաշտպանություն, իսկ երեկոյան ստորագրում ես փաստաթուղթ նույն այդ Իրանի դեմ. Վահե Հովհաննիսյան

Նոնսենս է, երբ առավոտյան Իրանից ակնկալում ես աջակցություն և պաշտպանություն, իսկ երեկոյան...

15:18

Հովիկ Աղազարյանը ներկայացրել է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության խորհրդանիշի նախագիծը

Հովիկ Աղազարյանը ներկայացրել է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության խորհրդանիշի...

15:09

Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները

Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու...

14:54

Միրզոյան. Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները հասել են այն կետի, երբ դրանք ռազմավարական գործընկերության վերածելը ոչ միայն տեղին է, այլև կարևոր

Միրզոյան. Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները հասել են այն կետի, երբ դրանք ռազմավարական...

14:39

Ղազախստանը հրաժարվել է մեկնաբանել AZAL-ի գործով ոչ պաշտոնական հրապարակումները

Ղազախստանը հրաժարվել է մեկնաբանել AZAL-ի գործով ոչ պաշտոնական...

14:26

Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության բեսպրեդելի նոր որակներ. Բաբայան

Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության...

14:14

Սպասվում է քամու ուժգնացում

Սպասվում է քամու ուժգնացում

13:59

ՀՀ-ում ավելի քիչ են ծնվել ու ամուսնացել, ավելի շատ են մահացել և ամուսնալուծվել. ԱՎԿ

ՀՀ-ում ավելի քիչ են ծնվել ու ամուսնացել, ավելի շատ են մահացել և ամուսնալուծվել....

13:45

Ադրբեջանին կոչ ենք անում թույլ տալ միջազգային իրավաբաններին հետևել հայ գերիների դատական պրոցեսներին

Ադրբեջանին կոչ ենք անում թույլ տալ միջազգային իրավաբաններին հետևել հայ գերիների դատական...

13:29

Գլենդեյլը վերականգնվում է ու վերադառնում բնականոն հուն. Քաղաքապետ

Գլենդեյլը վերականգնվում է ու վերադառնում բնականոն հուն....

13:14

Տիգրան Սիմոնյանը նշանակվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր

Տիգրան Սիմոնյանը նշանակվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի...

12:44

ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների հետ կապված համակարգային խնդիրներ կան. ՄԻՊ

ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների հետ կապված համակարգային խնդիրներ կան....

12:28

Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինը

Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի»...

12:12

Բաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում է ՀՀ պետական մարմինների պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺ

Բաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում է ՀՀ պետական մարմինների պարտավորությունների...

11:44

Փաշինյանը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին. մասնակիցների ցանկում է նաև Ալիևը

Փաշինյանը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին. մասնակիցների ցանկում է նաև...

11:23

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի...

11:09

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառել

«Ժողովուրդ». Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող...

09:46

«Փաստ». Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո

«Փաստ». Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո

09:33

«Փաստ». «Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը 2 տարվա փոխարեն կսահմանվի 1 տարի 6 ամիս. նախագիծ

«Փաստ». «Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը 2 տարվա փոխարեն կսահմանվի 1...

09:16

«Հրապարակ». Նոր ֆորմատի փնտրտուքներով

«Հրապարակ». Նոր ֆորմատի փնտրտուքներով

09:03

«Ժողովուրդ». Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել

«Ժողովուրդ». Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է...

09:53

«Հրապարակ». ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանն արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի

«Հրապարակ». ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանն արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ...

09:36

«Հրապարակ». Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը

«Հրապարակ». Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին...

09:28

«Ժողովուրդ». ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում

«Ժողովուրդ». ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության...

09:17

«Իրավունք». Փաշինյանը հասկացրել է թիմակիցներին, որ Նարեկի թեման չդնեն-չվերցնեն

«Իրավունք». Փաշինյանը հասկացրել է թիմակիցներին, որ Նարեկի թեման...

09:02

«Ժողովուրդ».Մարզպետի հետ քաշքշուկից հետո ՔՊ-ում Հայկ Սարգսյանին «մեղադրում են» փայտանյութի բիզնեսի հետաքրքրության համար

«Ժողովուրդ».Մարզպետի հետ քաշքշուկից հետո ՔՊ-ում Հայկ Սարգսյանին «մեղադրում են» փայտանյութի...

09:56

«Իրավունք». Արսեն Թորոսյանն ուլտիմատում է դրել Փաշինյանի առաջ

«Իրավունք». Արսեն Թորոսյանն ուլտիմատում է դրել Փաշինյանի...

09:48

«Փաստ». Փաշինյանն ու Ալիևը ակտիվ կապի մեջ են

«Փաստ». Փաշինյանն ու Ալիևը ակտիվ կապի մեջ են

09:38

«Ժողովուրդ». Հետ կկանչվի Տիրան Խաչատրյանի հերոսի կոչումը. Փաշինյանը մեղադրյալ է դարձնում իր ձեռքով հերոսացրածներին

«Ժողովուրդ». Հետ կկանչվի Տիրան Խաչատրյանի հերոսի կոչումը. Փաշինյանը մեղադրյալ է դարձնում իր...

09:27

«Փաստ». Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը

«Փաստ». Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի...

09:15

«Իրավունք». «Լինելու են նախկին ՔՊ-ականներ»․ Հովիկ Աղազարյանի կուսակցությունն անակնկալներ է խոստանում

«Իրավունք». «Լինելու են նախկին ՔՊ-ականներ»․ Հովիկ Աղազարյանի կուսակցությունն անակնկալներ է...

09:02

«Ժողովուրդ». Ովքեր են այն 782 հազար քաղաքացիները, որոնք մինչև մայիսի 1-ը հայտարարագիր կլրացնեն

«Ժողովուրդ». Ովքեր են այն 782 հազար քաղաքացիները, որոնք մինչև մայիսի 1-ը հայտարարագիր...

09:34

«Ժողովուրդ». «Ճռիկ-վռիկներ» է արել ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին․ ի՞նչ սկանդալի մեջ է հայտնվել նա

«Ժողովուրդ». «Ճռիկ-վռիկներ» է արել ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին․ ի՞նչ սկանդալի...

09:18

«Ժողովուրդ». Նոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին

«Ժողովուրդ». Նոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել...

09:02

«Ժողովուրդ». 218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից

«Ժողովուրդ». 218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի...

09:26

«Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը. այն կքննվի առաջնահերթության կարգով

«Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը. այն կքննվի...

09:18

«Ժողովուրդ». Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ

«Ժողովուրդ». Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի...

09:46

«Փաստ». Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանները Հայաստանում կվերանորոգվեն

«Փաստ». Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանները Հայաստանում...

09:34

«Փաստ». Կարեն Հակոբյանի գործով որոշումը ձգձգվում է արդեն մեկուկես ամիս. ի՞նչ դիրքորոշում կհայտնի վերաքննիչն այսօր

«Փաստ». Կարեն Հակոբյանի գործով որոշումը ձգձգվում է արդեն մեկուկես ամիս. ի՞նչ դիրքորոշում կհայտնի...

09:15

«Փաստ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում

«Փաստ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում

09:02

«Ժողովուրդ». Ինչ նվերներով է Փաշինյանը վերադարձել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստից

«Ժողովուրդ». Ինչ նվերներով է Փաշինյանը վերադարձել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական...

09:45

«Ժողովուրդ». Մեքենաների կրճատման տակ են ընկել ՊՆ շարքային աշխատակիցները. ահազանգ

«Ժողովուրդ». Մեքենաների կրճատման տակ են ընկել ՊՆ շարքային աշխատակիցները....

09:32

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տանը կինն ու երեխաներն են ապրում

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տանը կինն ու երեխաներն են...

09:14

«Ժողովուրդ». Փաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի

«Ժողովուրդ». Փաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞...

09:01

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանն ու ծննդյան փարթին

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանն ու ծննդյան...

09:36

«Հրապարակ». Ագրարայինում կրճատումներ են սպասվում

«Հրապարակ». Ագրարայինում կրճատումներ են սպասվում

09:55

«Փաստ». Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի

«Փաստ». Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի

09:36

«Փաստ». Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել

«Փաստ». Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է...

09:14

«Հրապարակ». Կռվախնձորը մարզպետի աթոռն է

«Հրապարակ». Կռվախնձորը մարզպետի աթոռն է

09:01

«Հրապարակ». Մեղադրանքները գաղտնի են պահում

«Հրապարակ». Մեղադրանքները գաղտնի են պահում

09:55

«Ժողովուրդ». «Պաշտոնյաներին ու ճանճերին սատկացնում են թերթով». հատուկ Ավինյանի համար

«Ժողովուրդ». «Պաշտոնյաներին ու ճանճերին սատկացնում են թերթով». հատուկ Ավինյանի...

09:37

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի կնոջ մահը իշխող թիմում լյուստրացիա է իրականացրել

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի կնոջ մահը իշխող թիմում լյուստրացիա է...

09:25

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի կնոջ մահը իշխող թիմում լյուստրացիա է իրականացրել

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի կնոջ մահը իշխող թիմում լյուստրացիա է...

09:17

«Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն հավատարմագրել MediaHub.am-ի լրագրողին. ինչ նոր օրենքներ է սահմանել Ալեն Սիմոնյանը

«Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն հավատարմագրել MediaHub.am-ի լրագրողին. ինչ նոր օրենքներ է սահմանել Ալեն...

09:02

«Փաստ». Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ

«Փաստ». Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց...

09:45

«Հրապարակ». ԶՈՒ թիկունքի վարչության պետ Արամ պողոսյանը կազատվի աշխատանքից

«Հրապարակ». ԶՈՒ թիկունքի վարչության պետ Արամ պողոսյանը կազատվի...

09:35

«Փաստ». Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը

«Փաստ». Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ...

09:27

«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 մլն ռուբլու գործով կալանավորվածներին դատարան բերել չեն կարողանում

«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 մլն ռուբլու գործով կալանավորվածներին դատարան բերել չեն...

09:15

«Ժողովուրդ». Երկու նորություն ձկնորսների համար. մեկը լավ, մյուսը վատ

«Ժողովուրդ». Երկու նորություն ձկնորսների համար. մեկը լավ, մյուսը...

09:02

«Ժողովուրդ». «Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի

«Ժողովուրդ». «Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները...

09:56

«Ժողովուրդ». 6 օր ունեին, բայց ոչ մրցակցային ու գերթանկարժեք ավիատոմս են գնել Ավինյանի համար

«Ժողովուրդ». 6 օր ունեին, բայց ոչ մրցակցային ու գերթանկարժեք ավիատոմս են գնել Ավինյանի...

09:42

«Ժողովուրդ». Աղմկահարույց 1 տոննա կոկաինի գործով իրավապահները հարցում են ուղարկել ԱՄՆ

«Ժողովուրդ». Աղմկահարույց 1 տոննա կոկաինի գործով իրավապահները հարցում են ուղարկել...

09:28

«Հրապարակ». Քննիչ հանձնաժողովը գործի է անցել

«Հրապարակ». Քննիչ հանձնաժողովը գործի է անցել

09:16

«Հրապարակ». ԱԳՆ-ում նեղվել են Փաշինյանի որոշումից

«Հրապարակ». ԱԳՆ-ում նեղվել են Փաշինյանի որոշումից

09:02

«Փաստ». Դասասենյակներ անվանակոչելու ընթացակարգը հստակեցված չէ. ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում

«Փաստ». Դասասենյակներ անվանակոչելու ընթացակարգը հստակեցված չէ. ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է...

09:53

«Ժողովուրդ». Երեք կարևոր կառույց ղեկավար չունի. ինչ է ասել Սրբուհի Գալյանը

«Ժողովուրդ». Երեք կարևոր կառույց ղեկավար չունի. ինչ է ասել Սրբուհի...

09:36