«Փաստ» օրաթերթը գրում է.
«ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է լրացում կատարել նախարարի 2021 թ. հունվարի 20-ի N 17-Ն հրամանում: Նշվում է, որ երբեմն ԶԼՄ-ներից կամ այլ աղբյուրներից նախարարությունն իրազեկվում է կրթության ոլորտում այս կամ այն հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա որևէ ենթակառուցվածքի անհիմն անվանակոչության վերաբերյալ: Հաշվի առնելով սա և կառավարության 2024 թ. նոյեմբերի 28-ին կայացած N 48 նիստի արձանագրության օրակարգի 2-րդ հարցի բ. կետով սահմանված՝ «...դպրոցների անվանակոչության ստանդարտին համահունչ կանոնակարգել դասասենյակների և այլ ենթակառուցվածքների անվանակոչության հարցը...» վարչապետի աշխատակազմի տված հանձնարարականը՝ նախագծի ընդունումը միտված է հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա ենթակառուցվածքների անվանակոչության ընթացակարգը ևս հստակեցնելուն և սահմանելուն՝ գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելու համար։ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հունվարի 20-ի N 17-Ն հրամանով հաստատված՝ «Պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը սահմանելու մասին» հրամանում իրավակարգավորումներ սահմանելու անհրաժեշտություն է առաջացել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հանրակրթական ուսումնական հաստատությունը ներառում է նաև ենթակառուցվածքներ (դասասենյակներ, լաբորատորիաներ, մարզադահլիճներ, գրադարաններ և այլն), և գործող հրամանում չկա որևէ կարգավորում վերջիններիս անվանակոչման գործընթացի համար: Ներկայում ուսումնական հաստատություններում ենթակառուցվածքներն անվանակոչվում են, սակայն ընթացակարգը հստակեցված չէ, բաց է և կարգավորված չէ: Պարզ չէ, թե ուսումնական հաստատություններն ինչ հիմնավորմամբ են անվանակոչություն իրականացնում: Բացի այդ, շատ դեպքերում լիազոր մարմիններն էլ ներգրավված չեն գործընթացում, կամ նրանց դիրքորոշումը հաշվի չի առնվում, ուստի անհրաժեշտություն է առաջացել լրացնել այդ բացը: Իրավական ակտի ընդունմամբ հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա բոլոր ենթակառուցվածքներն անվանակոչելիս գործընթացը ևս կարգավորվելու է պետական ուսումնական հաստատությունների անվանակոչման ընթացակարգին համապատասխան»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
21:15
21:03
15:55
15:36
15:18
15:09
14:54
14:39
14:26
14:14
13:59
13:45
13:29
13:14
12:44
12:28
12:12
11:44
11:23
11:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:33
09:16
09:03
09:53
09:36
09:28
09:17
09:02
09:56
09:48
09:38
09:27
09:15
09:02
09:34
09:18
09:02
09:26
09:18
09:46
09:34
09:15
09:02
09:45
09:32
09:14
09:01
09:36
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36