Աղբյուրների խոսքով՝ Պատժամիջոցները նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ավելի շատ լծակներ կտան Կրեմլի հետ բանակցություններում՝ Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու հարցում։ Իր նախագահության վերջին շաբաթներին նախագահ Ջո Բայդենը դիտարկում է նոր ծավալուն պատժամիջոցների հնարավորությունը Ռուսաստանի էներգետիկ հատվածի դեմ։ Washington Post թերթը այս մասին տեղեկացրել է երեքշաբթի՝ հղում կատարելով աղբյուրներին։ Պատժամիջոցները կարող են նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմին ավելի շատ լծակներ տալ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում՝ Ուկրաինայի դեմ պատերազմին վերջ տալու համար, նշել են աղբյուրները։ Պատժամիջոցների հիմնական գաղափարն այն է, որպեսզի հարված հասցվի միջազգային նավերի, այսպես կոչված, «ստվերային նավատորմին», որոնք ռուսական նավթը տեղափոխում են արեւմտյան դաշինքից դուրս գտնվող երկրներ, ինչպես նաեւ ռուսական նավթ արտահանողներին, որոնք նախկինում պատժամիջոցների չեն ենթարկվել: Մյուս տարբերակները, որոնք դիտարկվում են, ներառում են լիցենզիաների չեղարկումը, որոնք բանկերին թույլ են տալիս գործարքներ իրականացնել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի հետ կապված, նշել են աղբյուրները: Եթե այս միջոցներն իրականացվեն, դրանք կարող են ձեւավորել Բայդենի տնտեսական եւ արտաքին քաղաքական ժառանգությունը Թրամփի երդմնակալությունից առաջ: Ռուսաստանի դեմ լուրջ քայլը պաշտոնից հեռանալու նախօրեին կամրապնդեր Բայդենի հայտարարություններն այն մասին, որ նա ոգեշնչել է արեւմտյան դաշնակիցների վճռական պատասխանը 2022թ. Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը: Միեւնույն ժամանակ, Բայդենը ցանկանում է իր իրավահաջորդին հանձնել առողջ տնտեսություն, որը կարող է խոչընդոտվել էներգետիկ ցնցումների եւ նրա նախագահության սկզբում նկատված գների աճի կրկնության պատճառով: «Նոր պատժամիջոցների նպատակը պետք է լինի 6-12 ամսվա ընթացքում Ռուսաստանի արտահանման եկամուտների կրճատումը՝ երկնիշ թվերի հասցնելով»,- ասել է Բայդենի վարչակազմի միջազգային տնտեսության գծով նախկին ավագ տնօրեն Փիթեր Հարելը: Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, անունը չնշելու պայմանով, բացատրել է, որ միջոցներն անհրաժեշտ են Ուկրաինային պաշտպանվելու եւ արդար պայմաններով խաղաղության բանակցություններ վարելու «լավագույն հնարավորություն» տալու համար։ Նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ մտցրեց «Գազպրոմբանկի» դեմ, որը նախկինում ներառված չէր պատժամիջոցների ցանկում, որպեսզի սահմանափակի ռազմական ջանքերը ֆինանսավորելու Կրեմլի հնարավորությունը:
23:46
23:22
23:04
22:43
22:23
22:02
19:19
16:53
16:38
16:21
16:05
15:57
15:46
15:23
15:09
14:58
14:45
14:23
14:08
13:55
10:57 24.12.24
16:21 25.12.24
11:12 24.12.24
15:46 25.12.24
16:53 25.12.24
13:21 25.12.24
15:57 25.12.24
10:12 24.12.24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 | 31 |
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58
09:45
09:33
09:15
09:02
09:58
09:44
09:35
09:14
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:14
09:02
09:53
09:17
09:02
09:52
09:37
09:27
09:14
09:02
09:46
09:37