«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած հայտնի ամոթալի վեճից հետո, որոշում է կայացվել մերժել Վահե Մակարյանի` ԱԺ նոր՝ գարնանային նստաշրջանի համար լրագրողի հավատարմագրման դիմումը։ Որոշումը հենց Ալեն Սիմոնյանինն է։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ սկզբունքով են MediaHub.am-ի լրագրող Վահե Մակարյանին զրկում նաև 2025 թվականին Ազգային Ժողովում հավատարմագրվելու իրավունքից: Պահանջել էինք նաև ներկայացնել որոշման հիմքերը: Հարցմանն ի պատասխան՝ ԱԺ-ից հայտնեցին․ «MediaHub.am լրատվամիջոցի լրագրող Վահե Մակարյանին ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի գործունեության լուսաբանման նպատակով հավատարմագրելու համար ներկայացված դիմումը մերժվել է՝ հիմք ընդունելով ՀՀ ԱԺ խորհրդի՝ 2024 թվականի դեկտեմբերի 2-ին թիվ 062-Լ որոշմամբ Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգի 16-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերը», – ասված է պատասխանում։ Ազգային Ժողովի կողմից հղում արված որոշումը ենթադրում է․ 5-րդ կետով՝ լրատվական գործունեություն իրականացնողի կողմից հավատարմագրման ներկայացված լրագրողը հավատարմագրման պահին նախորդող մեկ տարվա ընթացքում Աշխատակազմի կողմից ստացել է երկու նախազգուշացում։ 6-րդ կետով՝ հավատարմագրման ներկայացվող լրագրողի հավատարմագրումը հավատարմագրման ներկայացման պահին նախորդող մեկ տարվա ժամանակահատվածում Աշխատակազմը վաղաժամ դադարեցրել է: Այսինքն, ստացվում է, որ այսուհետև անգամ հավատարմագրումը վաղաժամ դադարեցնելու դեպքում՝ լրագրողը մեկ օրացուցային տարի խորհրդարան մտնելու իրավունք չի ունենա։ Ահա թե ինչպիտի նոր օրենքներ է սահմանել Ալեն Սիմոնյանը լրագրողների հավատարմագրման փուլի մեկնարկին ընդառաջ՝ 2024 թվականի դեկտեմբերի 2-ին։ Ընդ որում, իր հաստատած կարգը հետին թվով է ուժ ստանում փաստացի: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին լրագրող Վահե Մակարյանը մանրամասնորեն պատմել էր իր և ԱԺ նախագահի միջև տեղի ունեցած միջադեպի մասին, որ Ալեն Սիմոնյանը միջանցքում գոռգոռացել և հայհոյանքներ է հնչեցրել, իրեն խուլիգանի նման պահել։ Ալեն Սիմոնյանի թիկնապահները բռնել էին լրագրողի ձեռքերը, որպեսզի ԱԺ նախագահը հարվածի նրան, և այս խուլիգանական վարքագծի դրսևորումը, փողոցային հայհոյանքները լսվել էին ԱԺ միջանցքում»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
21:15
21:03
15:55
15:36
15:18
15:09
14:54
14:39
14:26
14:14
13:59
13:45
13:29
13:14
12:44
12:28
12:12
11:44
11:23
11:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:33
09:16
09:03
09:53
09:36
09:28
09:17
09:02
09:56
09:48
09:38
09:27
09:15
09:02
09:34
09:18
09:02
09:26
09:18
09:46
09:34
09:15
09:02
09:45
09:32
09:14
09:01
09:36
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36