Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է ֆինանսաբանկային համակարգի 2024 թվականի արդյունքները և ապագա զարգացման հեռանկարները։ Ֆինանսական համակարգի շահութաբերությունը կապիտալի հաշվարկով տարեկան կազմում է մոտ 18%։ Բանկերն ունեն զգալի կապիտալ՝ նորմատիվային կապիտալը կազմում է մոտ 1.7 տրլն դրամ, իսկ ակտիվները՝ մոտ 10 տրլն դրամ։ Համակարգը ոչ միայն համարժեք է մեր երկրի ՀՆԱ-ին, այլ նաև բարձր իրացվելիությամբ է առանձնանում՝ հնարավորություն տալով անխափան կատարել իր պարտավորությունները։ Կառավարության նախաձեռնությամբ բանկերը զրոյացնելու են խնդրահարույց վարկերի տույժերն ու տուգանքները, կուտակված տարիների ընթացքում։ ԿԲ-ն նախաձեռնել է գնաճի թիրախը իջեցնել մինչև 3%, ինչը կօգնի երկարաժամկետ տնտեսական կայունությանը։ Սա կնպաստի ռիսկի հավելավճարների նվազմանը, տնտեսական աճի խթանմանը և ներդրողների վստահության բարձրացմանը։ ԿԲ-ի կողմից կիրառվող լողացող փոխարժեքի քաղաքականությունը Հայաստանի փոքր ու բաց տնտեսության համար ծառայում է որպես շոկերի կլանիչ։ Փոխարժեքի շուկայում գործընթացները պայմանավորված են բացառապես պահանջարկով և առաջարկով։ ԿԲ-ն միջամտում է միայն շուկայի բնականոն ընթացքի խաթարման դեպքում։ ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը ապահովել է մեր քաղաքացիների վստահության ամրապնդումը ազգային դրամի նկատմամբ, ինչը տնտեսության համար կարևոր հիմք է։
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02