Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է ֆիշինգային հարձակումների նոր ալիքի մասին, որոնք տեղի են ունենում Telegram, Viber և WhatsApp հավելվածներում։ Սամվել Մարտիրոսյանը Telegram-ի իր ալիքում գրել է, որ վերջին ամիսներին հաքերները ակտիվորեն կիրառում են այդ հարթակները մարդկանց հաշիվները գողանալու համար։ «Քաղաքացիներ, արդեն մի քանի ամիս է, ինչ շարունակվում է Telegram ալիքների վրա ֆիշինգային հարձակումը։ Եվ, ցավոք, մարդիկ շարունակում են զոհ դառնալ, քանի որ նվերը գալիս է ծանոթ մարդուց»,- գրել է Մարտիրոսյանը։ Փորձագետը շեշտել է, որ հաքերները հաճախ ուղարկում են ծածկագրի պահանջով հաղորդագրություններ՝ պատճառաբանելով այն տարբեր նվերներ կամ ակցիաներ ստանալով։ Փորձագետի խոսքով՝ այդ ծածկագիրը օգտագործվում է զոհի հաշիվը նոր սարքում գրանցելու համար։ «Մի խոսքով՝ եթե ձեզ առաջարկվում է ցանկացած պատճառով ինչ-որ կայքում նշել կոդը, որը ձեզ ուղարկում են Telegram-ով կամ գալիս է հաղորդագրությամբ, ոչ մի դեպքում մի արեք դա։ Կոդն անհրաժեշտ է միայն մեկ բանի՝ ձեր հաշիվը նոր սարքում գրանցելու համար»,- ընդգծել է Մարտիրոսյանը։
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02