2024 թվականին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական աշխատանքներ է իրականացրել շուրջ 4000 տնտեսվարողի մոտ, որոնցից 1100-ի մոտ խախտումներ են հայտնաբերվել․ այս մասին հունվարի 14-ին 2024 թվականի արդյունքների մասին ասուլիսում հայտարարեց Սննդի անվտանգության տեսչության պետ Արմեն Դանիելյանը։
Նրա խոսքով՝ տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրով 912 տնտեսվարողի մոտ ստուգում է իրականացվել, խախտում հայտնաբերվել է 565-ի մոտ, իսկ դիմում-բողոքների հիման մոտ 400 ստուգումներ են եղել, որից 200-ի դեպքում եւս խախտումներ են եղել։
«Նախորդ տարի մոտ 182 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել, որից 121 մլն դրամը կամ 66%-ն արդեն վճարվել է, որն ըստ էության լավ ցուցանիշ է։ Տեսչական մարմնի վերահսկողության սահմաններում 164 տնտեսվարող խախտումները վերացրել են եւ գործունեությունը շարունակել։ Կարեւոր ցուցանիշ է նաեւ սննդային թունավորման դեպքերը․ 2024 թվականին 44 քաղաքացու մոտ ախտորոշվել է սննդային թունավորում, բարեբախտաբար առանց մահացու ելքի»,- նշեց Դանիելյանը։
Խոսելով սպանդանոցային մսի ծագման ստուգումների շրջանակում խախտումների մասին՝ նա ասաց, որ խախտումներ են հայտնաբերվել 300 տնտեսվարող սուբյեկտներում։ Այս պահին 139 սպանդանոց կա,որից 12-ը չի գործում, առկա են 4 շարժական սպանդանոցներ։
Խոսելով համացանցի միջոցով սննդի եւ մսամթերքի վաճառքի վերահսկողության մասին՝ Դանիելյանը նշեց․
«Իրականում համացանցային առեւտուրը, ոչ միայն սննդի տեսանկյունից, մեծ մարտահրավեր է։ Վերահսկողությունն արդեն մեր ուշադրության կենտրոնում է եւ վերահսկողության մեխանիզմներն արդեն մոտավոր պատկերցնում ենք՝ ելնելով մեծ օպերատորների աշխատանքից։ Մնացած դեպքերում այսօր գործիքակազմն այնքան զարգացած չի, որ որ ունենանք օնլայն տիրույթում համատարած այդպիսի վերահսկողություն։ Այս պարագայում սպառողի գիտակցութունն է կարեւոր սննդի ձեռքեբրման ճանապարհին։ Մենք էլ համապատասխան աշխատանքներ կանենք», - նշեց Դանիելյանը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գլխավոր հորդորն այն էր, որ սնունդ ձեռք բերելու եւ իրացնելու ժամանակ մարդիկ լինեն զգոն՝ մտածելով իրենց առողջության մասին։
Մանրամասն՝ հղումով․
Արմինե Բրսոյան
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02