«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` անհետ կորած զինվորների ծնողների եւ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջեւ հունվարի 10-ին՝ ուրբաթ օրը կայացած հանդիպումը բավականին թեժ է անցել: «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ անհետ կորած զինվորների ծնողները շատ վրդովված են եղել ու խստորեն պահանջել են, որ իրենց որդիների ճակատագրի մասին հստակ տեղեկություններ վերջապես տրամադրեն: Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին ոգեւորված ու բարձր տոնայնությամբ պատասխանել է ծնողներին, պահանջել՝ նախ իր հետ «այդպես» չխոսեն, ինչն իրավիճակն ավելի է լարել. հնչած բղավոցները միջանցքում են անգամ լսելի եղել: Հետո, սակայն, Անդրանիկ Քոչարյանը տեղի է տվել ծնողների ճնշումներին, հանդարտվել է ու խոստացել է եւս մեկ հանդիպում կազմակերպել ԱԺ-ում եւ հստակ պատասխաններ տալ ծնողներին: Հիշեցնենք, որ տարեվերջին անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան` պահանջելով հանդիպում Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Բայց այդ օրը Քոչարյանը չընդունեց ծնողներին։ Ավելի ուշ նրանց ընդունել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոստանալով հանդիպում կազմակերպել: Հանդիպումը կազմակերպվեց, բայց անհետ կորած զինծառայողների հարազատները իրենց հուզող հարցերի պատասխաններն այդպես էլ չեն ստացել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ հանդիպման կողմերից: Սակայն Անդրանիկ Քոչարյանն ի սկզբանե հրաժարվել էր մեզ հետ զրուցելուց, իսկ ծնողները չցանկացան իրենց անուններով հանդես գալ՝ պատճառաբանելով, թե այդ դեպքում կվնասեն իրենց երեխաներին»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
22:21
22:02
19:23
19:08
18:34
18:16
17:03
16:45
15:45
15:22
15:04
14:55
14:33
12:33
11:45
11:09
10:45
10:23
09:52
09:39
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:52
09:39
09:26
09:14
09:02
09:58
09:45
09:37
09:28
09:16
09:02
09:38
09:26
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:23
09:15
09:02
09:41
09:32
09:19
09:02
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34