«ՏԻՄ օրենքի համաձայն՝ Փարաքարի ղեկավարի պաշտոնը թափուր դառնալուց հետո համայնքի ավագանու անդամների 1/3-ը նախաձեռնել է Փարաքարի ղեկավարի ընտրության օր սահմանելու նիստ, որից հետո՝ նոյեմբերի 29-ին նիստում որոշվել է Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օր սահմանվել 2024 թվականի դեկտեմբերի 11»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Վերջինս զեկուցեց Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու որոշման նախագիծը: Խուդաթյանը տեղեկացրեց, որ ավագանու արտահերթ նիստով խմբակցությունները համայնքի ղեկավարի թեկնածու կամ թեկնածուներ չեն առաջադրել, և գործող կարգավորումներով՝ համապատասխան արձանագրություններից հետո՝ երկշաբաթյա ժամկետում կառավարությունը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի կարգավորումների համաձայն, պիտի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և նոր արտահերթ ընտրություններ նշանակելու որոշում կայացնի։ Մարզպետը նշեց, որ կառավարության որոշման նախագծով ավագանին կլուծարվի, և նոր ընտրություն նշանակելու մասին որոշում կկայացվում: «Դրանից հետո ԿԸՀ-ն տարվա առաջին ընտրական օրը՝ 2025 թվականի մարտի 31-ին, Փարաքարում կանցկացնի արտահերթ ընտրություններ»,-ասաց Խուդաթյանը: Նիկոլ Փաշինյանն ՝ հիշեցրեց, որ արդեն երկրորդ դեպքն է, երբ նախնական ընտրություններում հաղթած թեկնածուն մարզպետի կողմից կնշանակվի համայնքի ժամանակավոր պաշտոնակատար։ «Այսինքն՝ շատ պարզ, բաց և թափանցիկ»,-հայտարարեց Փաշինյանը:
22:21
22:02
19:23
19:08
18:34
18:16
17:03
16:45
15:45
15:22
15:04
14:55
14:33
12:33
11:45
11:09
10:45
10:23
09:52
09:39
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:52
09:39
09:26
09:14
09:02
09:58
09:45
09:37
09:28
09:16
09:02
09:38
09:26
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:23
09:15
09:02
09:41
09:32
09:19
09:02
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34