ARM | RUS |

Նոնսենս է, երբ առավոտյան Իրանից ակնկալում ես աջակցություն և պաշտպանություն, իսկ երեկոյան ստորագրում ես փաստաթուղթ նույն այդ Իրանի դեմ. Վահե Հովհաննիսյան

16.01.25 | 15:18

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.

«ԱՄՆ-Հայաստան ռազմավարական համագործակցության փաստաթուղթը ստորագրվեց այդ երկրի վարչակազմի փոփոխությունից 6 օր առաջ։ ԱՄՆ-Վրաստան ռազմավարական համագործակցության փաստաթուղթը ստորագրվել է 2009 թ-ի հունվարի 9-ին, իսկ հունվարի 20-ին արդեն պաշտոնապես նախագահ դարձավ Բարաք Օբաման։ Այսինքն՝ թուղթը ստորագրվեց վարչակազմի փոփոխությունից 11 օր առաջ։ Սա կարող է խոսել այն մասին, որ մեր տիպի երկրների համար ԱՄՆ-ում կա ավանդույթ. հեռացող վարչակազմերը ստորագրում են նման փաստաթուղթ՝ ի նշան համատեղ նախկին աշխատանքի։ Եթե Վրաստանի համար սա ժեստ էր Սահակաշվիլիի արկածախնդիր ու ընդգծված խելագար հակառուսականությանը, որը հանգեցրել էր տարածքային կորուստների և ՌԴ-ի հետ հարաբերությունների էական վատացմանը (այսինքն՝ ժեստ էր արդեն կայացած փաստին), ապա Հայաստանի պարագայում դա կարող է համարվել բոնուս՝ ապագա տարածքային կորուստների և ՌԴ-ի հետ հարաբերությունների էական սրման համար։ Պակաս կարևոր չէ, թե ով է փոխարինում փաստաթուղթ ստորագրած վարչակազմերին։ Դեմոկրատ Օբաման այլ թեմա է, հանրապետական Թրամփը՝ իր հեղափոխական հայացքներով՝ լրիվ այլ։ Թրամփը կարող է ընդհանրապես չհիշել այս փաստաթղթի մասին և կառուցել խիստ պրագմատիկ հարաբերություններ մեր տարածաշրջանում, կամ ընդհանրապես չկարևորել Հարավային Կովկասը։ Այդ դեպքում մեզ կմնան միայն տարածաշրջանային երկրների և Ռուսաստանի հետ վատացող հարաբերությունները։ Ըստ էության, Հայաստանը վարում է անիմաստ արտաքին քաղաքականություն։ ՀՀ արտաքին քաղաքականության նպատակը ոչ թե ՀՀ շահն է, այլ՝ իշխանության վերարտադրման շանսը՝ կոնսոլիդացնել մի ընտրազանգված, որը ցանկանում է հավատալ, թե այսուհետ ԱՄՆ-ն զորք կուղարկի թուրքերին ջարդելու, իսկ վաղը չէ մյուս օրը մենք ԵՄ անդամ ենք՝ բարձր սոցիալական նպաստներով։ Իմաստավորված արտաքին քաղաքականությունը այլ ժանր է։ Ճիշտ օրակարգ և ճիշտ խնդիրներ ձևակերպես՝ ՌԴ-ի հետ, ԵՄ-ի հետ, ԱՄՆ-ի հետ, կլինի տեսանելի արդյունք, բայց դրա համար սոլիդ իշխանություն է պետք։ Կարո՞ղ ես ԱՄՆ-ից բերել, ասենք, Հայաստանի հետպատերազմյան վերականգնման բազմամիլիարդանոց փաթեթ. դա այլ խոսակցություն է (ԱՄՆ-ը նման բազմաթիվ հաջողված փորձեր ունի), կարողանո՞ւմ ես Ռուսաստանից բերել նոր նախաձեռնություն, օրինակ՝ անվտանգության էական ապահովման, կամ ռազմատնտեսական համագործակցության, դա այլ խոսակցություն է, կարողանո՞ւմ ես ԵՄ-ից ստանալ տեխնոլոգիական վերազինման լուրջ աջակցության փաթեթ, դա ուրիշ բան։ Բայց այս իշխանությունը բացի դատարկ թղթերից ու իր հասարակության վրա սուտ հույսեր ծախելուց՝ այլ բան չի անում։ Մեր նորագույն պատմության մեջ մի լավ օրինակ կա ստրատեգիական որոշման. Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը (2006-2007)։ Բոլորը դեմ էին՝ ռուսները, ԵՄ-ը, ԱՄՆ-ը, թուրքերը։ Բայց գազամուղը կառուցվեց, որովհետև մեզ համար ուներ կենսական նշանակություն, ու բոլորը համակերպվեցին կամ նույնիսկ ողջունեցին՝ փաստը կատարվելուց հետո։ Բայց ցավոք, քարոզչությամբ սնվող հասարակություններին դատարկ թուղթը կարելի է ավելի լավ ներկայացնել, քան շոշափելի արդյունքը։ Այսօր, ագրեսիվ պետական քարոզչության ֆոնին, մեր հասարակությանն ավելի քան կարևոր է բացատրել նույնիսկ տարրական թվացող բաները։ Օրինակ այն, որ նոնսենս է, երբ առավոտյան Իրանից ակնկալում ես աջակցություն և պաշտպանություն՝ Սյունիքի վրա ադրբեջանաթուրքական հարձակման դեպքում, իսկ երեկոյան ստորագրում ես փաստաթուղթ, որի մեջ որպես միակ պրագմատիկ քայլ նախատեսված են նույն Իրանի դեմ արվելիք գործողությունները»,- գրել է նա:


Ադրբեջանի դեսպանին կանչել են Ռուսաստանի արտգործնախարարություն և բողոք հայտնել

Ադրբեջանի դեսպանին կանչել են Ռուսաստանի արտգործնախարարություն և բողոք...

18:04

Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթը դատարանում...

16:27

«Տաշիր» առևտրի կենտրոնի վրայից փորձում են ապամոնտաժել «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառները

«Տաշիր» առևտրի կենտրոնի վրայից փորձում են ապամոնտաժել «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ...

15:47

Սամվել Կարապետյանի նոր նամակը այն Մարդկանց մասին ում զրկանքները փորձում են մոռացության տալ

Սամվել Կարապետյանի նոր նամակը այն Մարդկանց մասին ում զրկանքները փորձում են մոռացության...

11:43

Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդին

Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների...

10:32

Այս պահին Բաքվի բարբարոսական վարչախումբը խոշոր խնդիրներ ունի իր հարավային և հյուիսային հարևանների հետ. Վարդան Ոսկնայան

Այս պահին Բաքվի բարբարոսական վարչախումբը խոշոր խնդիրներ ունի իր հարավային և հյուիսային հարևանների...

23:34

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ճեղքվածքը խորանում է. Վորոնեժում էլ են ադրբեջանցիները հայտնվել իրավապահների գործողությունների թիրախում

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ճեղքվածքը խորանում է. Վորոնեժում էլ են ադրբեջանցիները հայտնվել...

23:16

Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի ու Սամվել Կարապետյանի համար աղոթք է բարձրացվել առ Աստված

Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի ու Սամվել Կարապետյանի համար աղոթք է բարձրացվել առ...

22:45

Կրթությունից մինչև նորարարություն. մեկնարկել է կանանց և երիտասարդների համար WIN4Education ծրագիրը

Կրթությունից մինչև նորարարություն. մեկնարկել է կանանց և երիտասարդների համար WIN4Education...

22:22

Իշխանությունների հակաեկեղեցական արշավն աննախադեպ գործողություններով առաջ է գնում. Հայաստանում եկեղեցուն պաշտպանելը դարձել է հանցագործություն. Նաթան Սրբազան (տեսանյութ)

Իշխանությունների հակաեկեղեցական արշավն աննախադեպ գործողություններով առաջ է գնում. Հայաստանում...

18:35

Վերադարձել ենք 1937 թ., երբ հակահայկական իշխանությունը, ենթարկվելով թշնամու պարտադրանքին, ինքն իրեն կարգել է որպես թշնամի այն ամենին, ինչը կարող է վերականգնել մեր Տունն ու Պատիվը. Բագրատ Սրբազան

Վերադարձել ենք 1937 թ., երբ հակահայկական իշխանությունը, ենթարկվելով թշնամու պարտադրանքին, ինքն...

14:44

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցը Ադրբեջան չեղարկվել է

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցը Ադրբեջան չեղարկվել...

14:15

Գյումրու «Յոթ Վերք» եկեղեցում տեղի կունենա միասնական աղոթք՝ ի աջակցություն Միքայել Սրբազանի

Գյումրու «Յոթ Վերք» եկեղեցում տեղի կունենա միասնական աղոթք՝ ի աջակցություն Միքայել...

12:02

Խոշոր վթար Ուջանում

Խոշոր վթար Ուջանում

17:33

Հորդորում ենք դատական համակարգին և պատկան մարմիններին գործել օրինականության դաշտում և անհապաղ ազատ արձակել Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին․ Մայր Աթոռ

Հորդորում ենք դատական համակարգին և պատկան մարմիններին գործել օրինականության դաշտում և անհապաղ...

17:04

Գասպար Կարապետյանը Կայա Կալլասին Էջմիածին այցելելու կոչ է արել

Գասպար Կարապետյանը Կայա Կալլասին Էջմիածին այցելելու կոչ է...

16:35

Փաշինյանը մեկ խնդիր ունի՝ վերջնականապես քանդել Հայաստանն ու մեր ազգային ինստիտուտները

Փաշինյանը մեկ խնդիր ունի՝ վերջնականապես քանդել Հայաստանն ու մեր ազգային...

16:08

Յուրաքանչյուրը պիտի իր ներսում որոշում կայացնի՝ անտարբե՞ր է մնում, թե՞ կանգնում է հանուն իր խղճի, իր ազգի ու իր եկեղեցու. եղե´ք ոտքի կանգնելու պատրաստ. Դավիթ Անանյան

Յուրաքանչյուրը պիտի իր ներսում որոշում կայացնի՝ անտարբե՞ր է մնում, թե՞ կանգնում է հանուն իր խղճի,...

14:01

«Այս ճանապարհը, եթե շարունակվի, մեզ անդունդ պիտի տանի». Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն աջակցություն է հայտնել Վեհափառ Հայրապետին

«Այս ճանապարհը, եթե շարունակվի, մեզ անդունդ պիտի տանի». Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն...

13:52

Նիկոլ Փաշինյանը որոշել է վարչապետին հարիր բառապաշար օգտագործել, ազատվել «դոմփել» ու նմանատիպ այլ բառերից

Նիկոլ Փաշինյանը որոշել է վարչապետին հարիր բառապաշար օգտագործել, ազատվել «դոմփել» ու նմանատիպ այլ...

13:38

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03