Փաստ» օրաթերթը գրում է.
«Փետրվարի 1-ից մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս) ուղեվարձի կտրուկ բարձրացումը, բնականաբար, հարուցել է հանրության զգալի մասի դժգոհությունը, ինչպես նաև ընդդիմադիր ուժերի, հատկապես ավագանու ընդդիմադիր խմբակցությունների հակազդեցությունը: Բայց ուշագրավ է, որ այս ամենի մեջ «հով լռված» է Երևանի ավագանու խմբակցություններից մեկը՝ Արամ Զ. Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը: Մինչ նույն Արամ Զ. Սարգսյանը «Եվրաքվե» է «խաղացնում», դարակազմիկ հարցազրույցներ տալիս՝ պաթետիկ հայտարարություններով, իշխանությանը ամեն գնով պաշտպանելով, նույն կուսակցության խմբակցությունը գործնականում զբաղված է Երևանում տրանսպորտի ուղեվարձի թանկացումն ապահովելով: Այն, որ այս կուսակցությունը սպասարկում է Նիկոլ Փաշինյանի իշխանության շահերը, իհարկե, նորություն չէ: Նրանք նույն «գծի» մեջ են ու այդպես էլ «անցան» ավագանու կազմ: Բայց մյուս կողմից՝ նրանք հաճախ տեղավորվում են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» կամ, ինչպես հիմա նման դեպքերում ընդունված է ասել, «Նիկոլից ավելի Նիկոլ» տրամաբանության «ծիրում»: Օրինակ՝ ընդդիմադիրները նախաձեռնել են, որ այսօր՝ հունվարի 21-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստ հրավիրվի, որով կասեցվի փետրվարի 1-ից նախատեսված ուղեվարձի թանկացումը: Տրամաբանական էր ենթադրել, որ ՔՊ խմբակցությունը կփորձի տապալել այդ արտահերթ նիստը, պարզ ասած՝ չմասնակցել նիստին: Կարող է այդպես էլ լինել, բայց ՔՊ-ն այդ հարցում գլխավոր «դերը» թողեց «Հանրապետություն» խմբակցությանը: Վերջինս էլ, առանց այլևայլության, ընդունեց այդ դերն ու հայտարարեց, որ իրենք կտապալեն ավագանու արտահերթ նիստը: Կարճ ասած՝ «Հանրապետությունը» կողմ է ուղեվարձի թանկացմանը ու դրա հիմնական պատասխանատուներից է: Իշխանությունների հետ համահավասար»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:29
17:28
17:12
16:45
16:34
16:18
15:56
15:45
15:28
15:18
14:53
14:36
14:21
14:04
13:55
13:15
12:57
12:45
12:35
11:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:58
09:44
09:36
09:26
09:13
09:02
09:56
09:42
09:28
09:14
09:33
09:16
09:02
09:44
09:27
09:12
09:01
09:58
09:46
09:35
09:28
09:13
09:02
09:52
09:39
09:26
09:14
09:02
09:58
09:45
09:37
09:28
09:16
09:02
09:38
09:26
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:23
09:15
09:02
09:41
09:32
09:19
09:02
09:44
09:32