Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում ավարտվել են Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունները: Տղամարդկանց պայքարում Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացել է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ կանանց պայքարում՝ միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը:
Ռոբերտ Հովհաննիսյանն առաջնության 9 խաղափուլերում չի կրել ոչ մի պարտություն և վաստակել է 6,5 միավոր։ Հովհաննիսյանը կարիերայում երրորդ անգամ է նվաճել Հայաստանի չեմպիոնի տիտղոսը:
Երկրորդ տեղը 5,5 միավորով զբաղեցրել է միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, նույնքան միավորով երրորդ տեղը զբաղեցրել է ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը։
Բենիկ Ագասարովը և Սարգիս Սարգսյանը Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ առաջնության շրջանակում լրացրել են միջազգային վարպետի նորմա: Բենիկը նորման լրացրել է երրորդ անգամ, իսկ Սարգիսը՝ առաջին:
Տղամարդկանց առաջնությանը մասնակցել են նաև գրոսմայստերներ Տիգրան Հարությունյանը, Կարեն Գրիգորյանը, Մամիկոն Ղարիբյանը, Հովիկ Հայրապետյանը, Մանուէլ Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը:
Կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը 4-րդ անգամ է նվաճել Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։ Գաբոյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և չի կրել ոչ մի պարտություն։ Նա չեմպիոն էր դարձել նաև 2015, 2021 ու 2024 թվականներին։
Կանանց պայքարում 6,5 միավորով երկրորդ տեղը գրավել է ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Ավետիսյանը՝ 6 միավորով: Միլենա Գասպարյանը և Նվարդ Հայրապետյանը նույնպես վաստակել են 6 միավոր՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 4-րդ և 5-րդ հորիզոնականները:
Կանանց առաջնությանը մասնակցել են նաև Պոլինա Կոբակը, Մելինե Հարությունյանը, Սյուզաննա Առաքելյանը և Լիլիա Դանիելյանը:
Առաջնության արդյունքներով Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սուսաննա Գաբոյանը ստացել են Հայաստանի հավաքականում հանդես գալու իրավունք:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02