«Փաստ» օրաթերթը գրում է.
«Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու մասին նախագիծը: Նորաստեղծ Հայաստանի կինոյի հիմնադրամը պետք է ապահովի կինոոլորտի տնտեսվարման ու եկամուտների գեներացման, ինչպես նաև վարձույթի շուկայի համակարգման, ազգային ֆիլմերի ստեղծման ու տարածման, միջազգային հեղինակավոր կինոփառատոնների հետ կապերի ստեղծման և կինոոլորտի միջազգային կազմակերպություններին անդամակցության, կինոժառանգության վերականգնման ու թվայնացման և մի շարք այլ ոլորտային գործառույթները: «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի կանոնադրական գործառույթները ևս հիմնականում կինոժառանգության վերականգնման, թվայնացման, պահպանման և արխիվային ծառայությունների մատուցման մասին են, ընդ որում՝ Հայաստանի կինոյի հիմնադրամը ԿԳՄՍ նախարարության, իսկ Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղը՝ որպես «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի առանձնացված ստորաբաժանում՝ արդարադատության նախարարության համակարգման ներքո է։ Կառավարության ընդունած N 618-Ա որոշմամբ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի: Վերջինս ստեղծվել է՝ հաշվի առնելով կինոոլորտի և կինոարտադրության իրավահարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ կինոռեեստրի, վարձույթի, ազգային ֆիլմի ստեղծման, տարածման ու պահպանման, համատեղ արտադրության ֆիլմերի ստեղծման և կարգավիճակի տրամադրման, կինոժառանգության վերականգնման ու թվայնացման գործառույթների անհրաժեշտությունը: Ուստի անհրաժեշտություն է առաջացել մեկ մարմնի մեջ միավորել կինոֆոտոֆոնո ոլորտին առնչվող գործունեության բոլոր տեսակները՝ ունենալով մեկ նեղ մասնագիտացված մարմին ոլորտին առնչվող գործունեության իրականացման համար։ Հաշվի առնելով սա՝ նպատակահարմար է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի գործունեության իրականացումը հենց այս միասնական մարմնի կողմից, քանի որ այդ գործունեությունը սերտ առնչություն ունի Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեության տիրույթին։ Այս նախագծի նպատակն է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից առանձնացնել կինոֆոտոֆոնո ոլորտին առնչվող ժառանգությունը՝ այն միավորելով Հայաստանի կինոյի հիմնադրամում՝ տվյալ ոլորտը համակարգող ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո։ Կարգավորման հիմնական առարկան է դադարեցնել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի գործունեությունը և դրա գործառույթներն ու գույքը փոխանցել Հայաստանի կինոյի հիմնադրամին»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
11:35
11:15
10:45
10:27
10:02
21:35
19:08
18:45
18:18
18:03
16:19
16:02
15:38
15:14
12:45
12:17
11:44
11:17
10:48
10:21
11:59 10.07.25
18:45 11.07.25
12:12 10.07.25
12:28 10.07.25
19:08 11.07.25
21:35 11.07.25
18:03 11.07.25
12:46 10.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03