Քննչական կոմիտեից հաղորդագրություն են տարածել՝ հետևյալ բովանդակությամբ․
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում անձնակազմին է ներկայացվել Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալ Արմեն Գևորգյանը:
Ներկայացնելով Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալին՝ Արթուր Պողոսյանն ընդգծել է, որ Արմեն Գևորգյանի նշանակումը երկրի ղեկավարության վարած կադրային քաղաքականության վկայությունն է, որը հիմնված է մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշների, պրոֆեսիոնալիզմի վրա:
Արթուր Պողոսյանը կարևորել է այն հանգամանքը, որ Արմեն Գևորգյանն իրավապահ համակարգում նոր մարդ չէ, իր աշխատանքային գործունեությունը սկսել է քննիչի աշխատանքից՝ քննչական համակարգում զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
«Արմեն Գևորգյանի հետ ծանոթացել եմ դատախազական համակարգում աշխատելու տարիներին, երբ վերջինս հանդիսացել է կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար և պատշաճ ձևով իրականացրել է նախանշված խնդիրները: Համոզված եմ, որ նույն ջանասիրությամբ Արմեն Գևորգյանն իրականացնելու է իմ կողմից արդեն իսկ նախանշված խնդիրները»,- նշել է Քննչական կոմիտեի նախագահը:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին այդ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար և հավաստիացրել է, որ ամբողջ մասնագիտական ներուժը ծառայեցնելու է իրեն վստահված ոլորտի աշխատանքները պատշաճ և արդյունավետ կազմակերպելու համար՝ նպատակ ունենալով նպաստել ՀՀ-ում իրավակարգի և օրինականության ամրապնդմանը, Քննչական կոմիտեի հանդեպ հանրային վստահության բարձրացմանը:
Քննչական կոմիտեի նախագահն անդրադառնալով կադրային քաղաքականությանը՝ նշել է, որ այս առումով հաշվի են առնվելու տվյալ պաշտոնատար անձի մասնագիտական գիտելիքները, փորձը, նվիրվածությունը, ջանասիրությունը և երկրին ծառայելու կամքը»:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02