«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 2008-2012 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, իսկ 2016-2017 թվականներին սովորել է Փաստաբանների դպրոցում եւ փաստաբանի լիցենզիա է ստացել, սակայն որպես փաստաբան չի աշխատել: 2015-2018 թվականներին նա արդեն աշխատելիս է եղել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, որպես գլխավոր մասնագետ: Մեզ պատմեցին, որ Փաստաբանական դպրոցի կուրսեցիներով «չատ» են ունեցել, որտեղ երկար տարիներ շփվել են միմյանց հետ: Սակայն Սրբուհի Գալյանի նախարար նշանակվելուց հետո համակուրսեցիները նրան հեռացրել են «չատից»: Պաշտոնական պատճառը եղել է մի լուսանկար` Աննա Հակոբյանի հետ: Փաստաբանները գտել են, որ Աննայի ընկերուհին չի կարող իրենց «չատի» անդամ լինել եւ մասնակցել իրենց զրույցներին: Ի դեպ, երբ Գալյանին լրագրողները ասուլիսի ժամանակ հարցրել էին` արդյո՞ք ինքը Աննա Հակոբյանի ընկերուհին է, ինչ հարաբերություններ կան նրանց միջեւ: Նա ասել էր` միայն աշխատանքային հարաբերություններ: Սակայն որպես իրավաբան, նա պետք է լավ իմանա, որ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով, նման հարաբերություններ կարող են ծագել գործատուի եւ աշխատողի, կամ աշխատակիցների միջեւ, իսկ Աննա Հակոբյանը ոչ Գալյանի վերադասն է, ոչ պետական պաշտոն է զբաղեցնում, վարչապետի կինը լինելը դեռ պաշտոն չէ եւ նրանց միջեւ չեն կարող աշխատանքային հարաբերություններ լինել»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
10:48
10:27
10:02
09:48
09:19
09:03
12:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44