Հանրային տրանսպորտի թանկացման խնդրահարույց հարցի վերաբերյալ «Նոր պրոյեկտ.տնտեսական ալիք» նախաձեռնությունը դեռևս նախորդ շաբաթ հանդես էր եկել հայտարարությամբ՝ առաջարկելով լայնածավալ քննարկել սպասվող «բարեփոխումները» թանկացումների ամբողջական տիրույթում:
«Երեկ արդեն պարզ դարձավ, որ քաղաքային իշխանությունները հերթական որոշումն են կայացրել, այս անգամ մեկ ուղևորության համար սահմանելով 150 դրամ, ըստ էության կտրուկ իջեցնելով առաջարկվող բարձր գները տրանսպորտի ոլորտում: Հարկ ենք համարում խորամուխ լինել այս հարցի նրբերանգների մեջ. արդյո՞ք սա տնտեսական հաշվարկի խնդիր էր, այսինքն ոչ ճշգրիտ, ոչ փաստարկված էին հիմնավորումները, թե՞ հասարակական, հանրային ազդեցության գինը հաշվի առնվեց և դրա արդյունքում միայն հետքայլ կատարվեց: Այսինքն, լոկալ տրանսպորտի գինը համադրվեց այն բողոքի գնի հետ, որը կարող էր նաև տրանսպորտի գնագոյացումից վերածվել ավելի լայն բողոքի ալիքի: Իշխանությունները գնացին հենց վերը նշվածը կանխարգելելու ճանապարհով: Թեպետ մեր կարծիքով գործընթացները դեռ չեն կանգնել, և գնի իջեցումը շատ ավելի նոր հարցեր է առաջ քաշում, քան լուծում եղածները: Այս առումով, շարունակում ենք պնդել բոլոր թանկացումները պետք է դիտարկել համակողմանիորեն, տրանսպորտի գնին պետք է հետևեն նաև այլ ոլորտներում առաջացած խնդիրների իրատեսական քննարկումները:Մասնավորապես՝ մարդկանց համընդանուր հայտարարագրման ինստիտուտի նպատակահարմարությունն այս փուլում, աղբահանության վճարները, շրջանառության հարկի խնդիրը, որտեղ արդեն կան միտումներ՝ այս ամբողջ բեռի բացասական սպասումների արդյունքում բիզնեսը կարող է որոշակի տրասնֆորմացիաների ենթարկվել: Այսպիսով, ևս մեկ անգամ կարող ենք արձանագրել՝ վերը թվարկված ամբողջ ծախսերի գնահատման հանրային ազդեցությունը պետք է գնահատվի շղթայական: Ամփոփելով կարող ենք արձանագրել բնակչության և բիզնեսի համար խիստ ծախսատար բարեփոխումները ակնհայտ է, որ առաջացնում են սոցիալական դժգոհության ալիք և լարվածություն, որը կարող է ունենալ երկու դրդապատճառ. պետական բյուջեի սպասվող մուտքերը անբավարար են, ուստի և պետական ծախսերի իրականացումը ռիսկի տակ է, և երկրորդ, արդյո՞ք միտումնավոր չէր կանխատեսվել սպասվող բողոքի ալիքը:Այս դեպքում տրամաբանական հարց է առաջանում, իսկ ի՞նչ նպատակով», - նշված է «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02