«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լարված մթնոլորտում են անցել ԱԺ դռնփակ լսումները. ծնողները բղավել են, օթյակ են բարձրացել բուժկետի աշխատակիցները:
Երեկ ՀՀ Ազգային ժողովում ոխերիմ կուսակցականները` Ալեն Սիմոնյանն ու Անդրանիկ Քոչարյանը, հրավիրել էին անհետ կորած զինվորների ծնողներին եւ իրավահաջորդներին` հանդիպելու ուժային կառույցների ղեկավարների հետ, որոնք պետք է պատասխանեին նրանց հետաքրքրող հարցերին: Այդ պահանջով ամանորից առաջ ծնողները փակել էին Երեւանի Բաղրամյան պողոտան:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, սակայն, ստորացուցիչ պայմաններ է ապահովել տուժած ծնողների համար:
Մոտ 200 հոգանոց ԱԺ մեծ դահլիճում թույլ չեն տվել՝ բոլոր ծնողները նստեն: Նրանցից մի քանի հոգի նստել են դահլիճում, իսկ մի մասին բարձրացրել են վերև` ապակիներով մեկուսացված լրագրողների օթյակ: ՔՊ-ն ակնհայտորեն վախ է ունեցել ծնողներից ու հարազատներից:
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները պատմում են, որ դռնփակ նիստը բավականին լարված է անցել ու, կարելի է ասել, տապալվել է, քանի որ ՀՀ Քննչական կոմիտեի նորանշանակ ղեկավար Արթուր Պողոսյանը, որը պաշտոնը ստանձնել է նոյեմբերի 28-ին, չի կարողացել առարկայական պատասխաններ տալ ծնողներին:
Տեղեկացանք, որ ծնողները կոնկրետ հարց են տվել՝ 2024 թվականի հոկտեմբերի 15-ին ԱԺ ամբիոնից Արգիշտի Քյարամյանի կողմից արված հետևյալ հայտարարության վերաբերյալ. «Մենք դեռևս շատ վաղուց որոշել էինք, որպեսզի անհատական քննություն անցկացնենք յուրաքանչյուր անհետ կորածի վերաբերյալ, և մենք իրականացրել ենք այդ քննությունը։ Այսօր յուրաքանչյուր անհետ կորածի հետագծելիություն և քարտեզի վրա առանձին՝ և՛ ցուցմունքներով, և՛ մնացած ապացույցներով, հիմնավորված ունենք։ Ամեն մեկի վերաբերյալ ունենք առանձին կազմված տեղեկանքներ»: Ծնողները պահանջել են իրենց տրամադրել որդիների մասին անհատական տեղեկություններ, սակայն Արթուր Պողոսյանը չի կարողացել տալ դրանք: Հրավիրել է Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության պետին` Հովհաննես Վարդանյանին, ով եղել է զինվորական քննչական գլխավոր վարչության ղեկավարը: Սակայն Վարդանյանը, թեեւ Ազգային ժողովում է եղել, բայց հրաժարվել է խոսելուց, ինչն էլ վրդովվեցրել է ծնողներին:
Ալեն Սիմոնյանը բղավել է՝ եթե ֆորմատը ձեռք չի տալիս, կարող եք դուրս գալ, ծնողներն էլ նրա վրա են բղավել: Անդրանիկ Քոչարյանն է միջամտել, բղավել են նաեւ նրա վրա:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ պաշտոնյաների հետ բախման արդյունքում ծնողների մի մասը նույնիսկ ֆիզիկապես վատ է զգացել, ԱԺ բուժկետի աշխատակիցները ստիպված են եղել բարձրանալ վերև` չափելու նրանց արյան ճնշումը, դեղեր տալու ծնողներին: Ի վերջո պայմանավորվել են, որ մեկ ամիս անց պետք է կրկին հանդիպել:
Հավելենք, որ ծնողները դժգոհել են նաեւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից, որը իրավաբանական բարդ ձեւակերպումներով է խոսել, ինչը անհասկանալի է եղել ներկաների համար»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03