«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Այսօր՝ հունվարի 31-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստ կկայանա՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով։ Նիստը նախաձեռնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ կուսակցության վարչության նիստից հետո: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» խմբակցությունները բոյկոտելու են նիստը: ArmLur.am-ին ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը հայտնեց, որ բոյկոտելու են նիստը, չեն մասնակցելու: «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ նշեց, որ ի սկզբանե քվորում չեն ապահովելու, բայց եթե նիստը կայանա, մասնակցելու են եւ իրենց դիրքորոշումը հայտնեն: Արտահերթ նիստին քվորում ապահովելու համար անհրաժեշտ է առնվազն 33 ձայն: Եթե «Հանրային ձայն» խմբակցությունը ներկայանա, ապա քվորում կլինի, եւ նիստը կկայանա: Հիշեցնենք, որ դժգոհությունների ալիքի ֆոնին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ փետրվարի 1-ից կներդրվի նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ, սա գործելու է ամբողջ 2025 թվականի ընթացքում: Նա նշեց, որ առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը ամեն տարի կարող է փոփոխվել առավելագույնը 10 դրամով և միայն շարունակվող բարեխումների պայմաններում: Բացի այդ, նախատեսվում է հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարեցնել ևս մեկ ամսով: Կարճ ասած՝ նահանջ երգով»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03