«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքացիները շարունակում են չհամակերպվել ու բոյկոտել՝ մեծ աղմուկ բարձրացրած հանրային տրանսպորտի թանկացմանը: Սակայն, ինչպես հայտարարել է, Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, ավտոբուսներում լինելու են հսկիչներ եւ հարկ եղած դեպքում՝ կտուգանեն կարգազանց քաղաքացիներին: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Սահմանադրական եւ վարչական իրավունքների մասնագետ, իրավագետ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ՝ հետաքրքրվելով, թե հսկիչն ունի՞ տուգանելու իրավունք եւ որքա՞ն տուգանքի մասին է խոսքը: Մեր զրուցակիցը նախ ընդգծեց, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կա հատուկ հոդված, որով սահմանված է տուգանք՝ փոխադրման միջոցի տոմսի գումարը չվճարելու դեպքում։ «Հսկիչն, ըստ գործող օրենսդրության, իրավունք ունի տուգանել քաղաքացուն տոմսի արժեքի կրկնակիի չափով, բայց քանզի առկա է բազմարժեք տոմսային համակարգ, պետք է ընտրվի նվազագույն արժեքը` 150 դրամը, այսինքն՝ տուգանքի չափը չպիտի գերազանցի 300 դրամը: Իր հերթին, վարչարարությունը չպետք է լինի Սահմանադրության եւ օրենսդրության խախտմամբ, պիտի ապահովվի քաղաքացիների` լսված լինելու իրավունքը, պատշաճ վարչարարություն պիտի իրականացվի, ինչը, հաշվի առնելով Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացված տարատեսակ ձախողված վարչարարությունների փորձը, չի իրականացվելու` հանգեցնելով կիրառված տուգանքների անվավերության հիմքերի առաջացման», - շեշտեց իրավագետը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
16:56
15:14
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03