Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փորձի փոխանակման նպատակով գտնվել են Հաագայում:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, այցը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում:Այցի նպատակն էր ապահովել լավագույն փորձի փոխանակումը զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների կանխարգելման, իրավախախտումների քննության, զինծառայողների իրավունքների պաշտպանության ներքին և արտաքին մեխանիզմների, զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության, նրանց նկատմամբ խտրականության, ոտնձգությունների դեմ պայքարի և զինվորական ծառայության մեջ նրանց ավելի լայն ներգրավվածության խթանման հարցերում:Այցի ընթացքում պատվիրակության անդամները մի շարք կարևոր հանդիպումներ են ունեցել Նիդեռլանդների պաշտպանության նախարարության, Ազգային օմբուդսմանի հաստատության, Կառավարության գործակալի գրասենյակի, Ռազմական դատարանի, Զինվորական դատախազության, Ռազմական ոստիկանության, Ռազմական օմբուդսմանի (Գլխավոր տեսուչի) հաստատության և Միջազգային քրեական դատարանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:Հանդիպումների ընթացքում ներկայացվել և քննարկվել է միջազգային լավագույն փորձը զինծառայողների և վետերանների իրավունքների պաշտպանության ու խթանման, արտոնությունների տրամադրման, հոգեբանական աջակցության, բարեվարքության ամրապնդման, առողջության պահպանման, զինծառայողների մեջ առաջնորդի հատկանիշներ ձևավորելու և զինված ուժերում մարդու իրավունքներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ այցը կարևոր նշանակություն ուներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանման՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի կարողությունների զարգացման տեսանկյունից:
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03