Փետրվարի 11-16-ը, Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ, Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում կցուցադրվի 19-րդ դարի անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը: «Սուրբ Սարգիս» կտավում պատկերված են հայոց եկեղեցու ամենասիրելի սրբերից մեկը` Սարգիս զորավարը, և նրա որդին` Մարտիրոսը, որոնք 14 զինվորների հետ նահատակվել են հանուն քրիստոնեության: Կոստանդիանոս Ա կայսեր կողմից Կապադովկիայի իշխան և սպարապետ նշանակված Սուրբ Սարգիսը նաև քարոզիչ էր, նա քանդում էր իր իշխանության տակ գտնվող մեհյաններն ու կառուցում եկեղեցիներ՝ նպաստելով քրիստոնեական հավատքի տարածմանը: Նրա կյանքի ու վարքի պատումները հաճախ են հանդիպում որմնանկարներում, միջնադարյան ձեռագրերում ու եկեղեցական կիրառական առարկաների վրա: Պատկերագրության մեջ Սուրբ Սարգիսը սովորաբար ներկայացվում է հեծյալ զորավարի կերպարանքով` վիշապին նիզակահարելիս: Հայ արվեստում հաճախ է հանդիպում որդու` Մարտիրոսի հետ պատկերման տարբերակը: Նկարը Ազգային պատկերասրահ է բերվել Աշտարակի Կարմրավոր եկեղեցուց, որտեղ պահպանվել է նաև Սուրբ Սարգսին պատկերող 7-րդ դարի որմնանկար: Պահպանվել է տեղ-տեղ վնասված հետևյալ գրությունը` «Յիշատակ է, պատկեր ի Վարդազարի որդի Ստէփանին, որ …. ՌՆ Ամէնափրկիչ սբ եկեղեցուն ՄՀ թվն»: Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի հիշատակության օրը հայ եկեղեցու տոներից է: Այն ընդունված է նշել թե՛ եկեղեցական ծիսակարգով ու աղոթքներով, թե՛ աշխարհիկ ավանդույթների համաձայն: Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց ապագա ընտրյալի հայտնությունը երազում: Սովորույթներից է նաև փոխինձով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին: Ըստ ավանդույթի` եթե Սուրբ Սարգիսը հրեշտակների ուղեկցությամբ անցնում է և ալյուրի կամ փոխինձի վրա թողնում ձիու պայտի հետքը, ապա այդ տարի իրականանում են երազանքները: Երիտասարդներն այս օրը միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի առթիվ Սուրբ Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է պատարագ և կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02