ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի կողմից ասում է, որ ցանկանում է Իրանի հետ բանակցություններ վարել, մյուս կողմից դավեր է նյութում մեր երկրի դեմ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Թրամփն անընդհատ ասում է, թե պատրաստ է բանակցել Իրանի հետ, մինույն ժամանակ հակաիրանական հրամանագրեր է ստորագրում։ ԱՄՆ կարող է միայն երազել Իրանին ծնկի բերելու մասին»,- ասել է Փեզեշքիանը՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-ամյակին նվիրված տոնական արարողության ժամանակ։ Նրա ելույթն ուղիղ եթերում հեռարձակել է IRIB հեռուտաալիքը։ Իրանի նախագահի խոսքով՝ իրանցիները միակամ են՝ դիմակայելու ոչ բարեկամ երկրների կողմից երկրի դեմ հյուսվող դավերին։ «Թշնամին փորձում է պառակտում մտցնել իրանական հասարակության մեջ՝ մտայնություն ունենալով, թե դա իրեն կօգնի իրագործել իր հակաիրանական ծրագրերը։ Աստծո հանդեպ հավատով և միասնությամբ մենք դուրս կգանք այս ճգնաժամից»,- ասել է Փեզեշքիանը։ Նշենք, որ փետրվարի 4-ին Թրամփը հրաման է ստորագրել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից առավելագույն ճնշում բանեցնելու մասին, ինչը ենթադրում է Վաշինգտոնի կողմից կոնկրետ քայլեր՝ իրանական նավթի արտահանումը կրճատելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ հնաարավոր է համարում Իրանի հետ «գործարքի» կնքումը և այդ նպատակով Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ հանդիպումը։ Իրանական կողմը սա անիրագործելի է համարում՝ նշելով, որ ճնշումների ու սպառնալիքների պայմաններում ԱՄՆ-ի հետ բանակցելը կնշանակի Իրանի կողմից դիրքերի զիջում, նույնիսկ «կապիտուլյացիա»։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին պաշտոնապես հայտարարել էր, որ Թեհրանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու ԱՄՆ-ի այս նոր փորձը անխուսափելիորեն տապալվելու է։ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն իր հերթին հայտարարել էր, որ ամերիկյան կողմից պատժամիջոցների ու սպառնալիքների առկայության դեպքում ինքն անհնար է համարում ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելը։
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02