Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում կատարվել են փոփոխություններ։
Համակարգում ավելացել է «Հարկային հաշվեկշիռ» նոր էջ, որի միջոցով եկամուտների հայտարարագիր ներկայացրած քաղաքացիները սոցիալական ծախսի փոխհատուցման գումարները կարող են ստանալ ավելի արագ և պարզ ընթացակարգով՝ չսպասելով օրենքով սահմանված վերջնաժամկետին, այնքան մինչև միասնական հաշվին վերադարձն իրականացվի ինքնաշխատ։ Այսպես, եթե արդեն ներկայացրել եք եկամուտների հայտարարագիր, ապա սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը՝ Քայլ 1 Մուտք գործեք Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ՝ https://self-portal.taxservice.am/ Քայլ 2 Մուտք գործեք «Հայտարարագրեր» բաժին և «Հայտարարագրերի ձևեր»-ից ընտրեք «Դիմում՝ միասնական հաշվից գումարները վերադարձնելու համար»։ Բացված պատուհանում լրացրեք բանկային հաշվեհամարը և փոխհատուցման ենթակա գումարի չափը, ապա գրանցեք դիմումը։ Փոխհատուցումն ավելի արագ ստանալու համար գրանցելուց հետո բացված պատուհանում սեղմեք «Մարում/վերադարձ» կոճակը (հասանելի է նաև «Հարկային հաշվեկշիռ» էջում), որով Դուք կհամաձայնեք, որ տվյալ օրվա ավարտից հետո վերադարձ կատարվի միասնական հաշվին։ Դիմումն անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրել և նույն համակարգի միջոցով ներկայացնել ՊԵԿ։ Սոցիալական ծախսի գումարը Ձեր նշած հաշվեհամարին կփոխանցվի դիմումը ներկայացնելուց հետո մինչև երրորդ աշխատանքային օրը։ Համակարգի «Անձնական տվյալներ» էջում բանկի անվանումը և հաշվեհամարը մուտքագրված լինելու դեպքում տվյալները դիմումում կլրացվեն ինքնաշխատ։
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02