Իշխանությունների յուրաքանչուր նախաձեռնություն հայրենի գրանտակերների, ինչպես նաև մի խումբ մտավորականների, դերասանների կողմից առանց որևէ լուրջ հիմնավորման, զուտ դեմագոգիայի և հերթական անգամ հանրության աչքին լավամարդ երևալու «ազնիվ» մղումներից ելնելով անմիջապես արժանանում է անարդարացի քննադատության: Եթե Սորոսի և այլ օտարերկրյա դրամաշնորհներից սնվողների պարագայում նման ռեակցիան ինչ որ տեղ հասկանալի է, ապա նույն պրոիշխանական հեռուստաընկերություններից և այլ պետական ռեսուրսներից ահռելի հոնորարներ ստացողների պահվածքը առնվազն տարակուսանք և զայրութ է հարուցում, ուստի կարծում եմ, որ ավելի բարոյական կլինի, եթե նման «կեղծ» հայրենասերները վերջնականապես դիմակազերծվեն և հասարակության հուզական ասպեկտները սեփական ամբիցաներին ծառայեցնելու կեղտոտ և անշնորհակալ գործընթացին վերջ դնեն: Արթուր Սաքունցը ընդամենը մի ամիս առաջ հերթական գրանտը քերեց և կարծում եմ ճիշտ կլինի այսօր ԱԺ առջև պիկետ անելու և հանրությանը մոլորեցնող կոչերով ապակողմնորոշելու փոխարեն հաշվետվություն ներկայացներ թե 100000-ավոր դոլարներից երբևէ մեր բանակին թեկուզ խորհրդանշական ինչ որ գումար նվիրաբերվել է թե ոչ: Ինչ մնում է ՊՆ նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկությանը, ապա կարծում եմ, որ ժամանակը ցույց կտա թե որքանով է արդյունավետ այս նախաձեռնությունը, ես ինքս կողմ լինելով տարբեր հարթակներում ընթացող բոլոր ակտիվ և առողջ քննարկումներին վստահ եմ, որ եթե առաջարկն ընդունվի և օրենքի ուժ ստանա, ապա այն միանշանակ դրականորեն է ազդելու մեր բանակի հզորացման, արդիականացման, ինչպես նաև զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման վրա, սակայն այս օրենքը չպետք է ազդի հասարակության այն բոլոր շերտերի վրա, ովքեր սրտանց կցանկանան նույնպես սատարել մեր բանակին, բայց այդ 1000 դրամը իրոք կենսական նշանակություն ունի իրենց ընտանիքների հանապազօրյա հացի խնդիրը հոգալու հարցում: Կարծում եմ, որ այս մտավախությունները օրենքի վերջնական տարբերակում անպայման հաշվի կառնվեն, իսկ սեփական ռեյտինգի նշաձողը զրոյից մեկ աստիճան բարձրացնելու և իրենց պատվիրատունների կամքը անշեղորեն կատարելու մոլուցքով տառապող մեր ապազգային գործիչներին խորհուրդ կտամ իզուր տեղը ոտնատակ չընկնել և ավելորդ անգամ ժողովրդի նվիրական զգացմունքների վրա խաղադրույք չկատարել: Պարոնայք դեմագոգներ ձեր գործողությունները ի սկզբանե դատապարտված են անհաջողության, իսկ ձեր պահվածքը ուղղակի զավեշտ է հարուցում:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44