«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախորդ ընտրություններից դասեր քաղած իշխանությունները ՏԻՄ ընտրություններում նախապես հոգում են ոչ միայն ՔՊ-ական թեկնածուների, այլեւ երկրորդ, երրորդ տեղը զբաղեցնող ուժի առաջադրման հարցը, որ հետընտրական կոալիցիա կազմելով՝ իշխանություն ձեւավորեն: Որովհետեւ ՔՊ-ն բավարար ձայներ չունի: Ըստ ամենայնի՝ Փարաքարում այդ դերը կստանձնի Գոռ Սարիբեկյանը, որը ՔՊ փրայմերիզի մասնակիցներից էր, Լյուդվիգ Գյուլնազարյանից հետո երկրորդ ամենաշատ ձայն ստացած թեկնածուն։ Գյուլնազարյանը կգլխավորի ՔՊ-ն, իսկ Գոռի համար հարմար կուսակցություն են փնտրում։ Ուշագրավ վիճակ է նաեւ «Ապրելու երկիր» կուսակցությունում․ անցած ընտրությունների առաջատար, ԱԵ խորհրդի անդամ Վոլոդյա Գրիգորյանը, մեզ հասած տեղեկություններով, հակված չէ իր կուսակցության ցուցակով առաջադրվել: Կուսակցության հովանավոր Ռուբեն Վարդանյանի` Բաքվում գերության մեջ գտնվելը փոքրացրել է հաղթելու հեռանկարը, իսկ Վոլոդյա Գրիգորյանի հետ այլ ուժեր են բանակցում։ Գրիգորյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ դեռ վերջնական որոշում չունի, թե որ կուսակցությամբ է առաջադրվելու։ Նկատեցինք․ տարօրինակ է, որ, լինելով «Ապրելու երկրի» անդամ, երկմտում է։ «Թողեք չմեկնաբանեմ, այդ մասը թողնենք ժամանակին․․․»,- ասաց նա՝ չբացառելով, որ կարող է ԱԵ ցուցակով գնա։ Փոխարենը ԱԵ համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը վստահեցրեց․ «Իհարկե, մասնակցելու ենք, Վոլոդյան էլ մեր թեկնածուն է»։ Չորրորդ թեկնածուն էլ, ըստ ամենայնի, կլինի Դավիթ Մինասյանը, որը նախորդ ընտրություններից հետո ՔՊ-ի հետ կոալիցիայի արդյունքում երկուսուկես տարի կառավարեց համայնքը, ապա ղեկը փոխանցեց ՔՊ-ին եւ ինքը բանտ գնաց»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
19:39
18:33
17:23
17:09
16:33
15:17
13:44
13:21
13:04
12:45
12:23
11:46
11:19
10:56
10:35
10:15
00:00
00:00
00:00
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
00:00
00:00
00:00
00:00
09:36
09:27
09:14
09:01
09:45
09:38
09:27
09:02
09:56
09:45
09:34
09:18
09:57
09:46
09:39
09:28
09:14
09:15
09:02
09:44
09:12
09:26
09:45
09:35
09:17
09:02
09:46
09:34
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:56
09:56
09:45
09:36
09:25
09:17
09:02
09:45
09:37
09:27
09:16
09:01