Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի նախաշեմին բազմազգ Խորհրդային Միության ականավոր գործիչներին նվիրված նախագիծ է գործարկել: Ըստ Սպուտնիկ Արմենիայի՝ նախագիծը ստեղծվել է ՌԴ ՊՆ կենտրոնական արխիվի ֆոնդերից գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա։ Նյութերը բացահայտում են հերոսների կենսագրությունների անհայտ էջերը, նրանց մարտական սխրանքները, հետպատերազմական շրջանում տնտեսության, մշակույթի, գիտության և կրթության վերականգնման ու ամրապնդման գործում ունեցած դերը։ Նախագծի հերոսների թվում են Խորհրդային Միության տարբեր ազգությունների և հանրապետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Էստոնիայի, Թուրքմենստանի, Լատվիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Վրաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և ներկայացուցիչներ: «Նրանք մշակույթի գործիչներ են, գիտնականներ, բժիշկներ, ինժեներներ, ճարտարապետներ, հոգևորականներ, քաղաքական գործիչներ, որոնց անունները հավերժ գրված են երկրի պատմության մեջ։ Նրանց ճակատագրերը հայրենիքի հանդեպ արիության, անձնվիրության և նվիրվածության օրինակ են, որոնք ոգեշնչում են նոր սերունդներին», – ասված է հաղորդագրությունում։ Կայքում տեղ են գտել նաև բժշկական գիտությունների դոկտոր Արտաշես Բեգլարյանի, հրետանավոր և թատերագետ Հայկազ Երանոսյանի կենսագրական տեղեկությունները: Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքի նոր բաժնում ներկայացված են պարգևատրման թերթիկներ, անձնական գործեր, հաշվառման քարտեր, ներկայացված հերոսների լուսանկարներ և այլ պատմական փաստաթղթեր:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02