SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի դիմաց 10 անձ վիճաբանում և փոխադարձ հարվածներ են հասցնում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Էջմիածին քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի ֆիզիկական պատրաստության ուսուցիչ, Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Արտաշես Չ․-ն փետրվարի 26-ին ֆիզիկական պատրաստության դասաժամին հարվածել է 6-րդ դասարանի աշակերտ, Արմավիրի մարզի բնակիչ 11-ամյա Ա․ Ա․-ին:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ փետրվարի 27-ին նշված հարցի շուրջ պարզաբանումների նպատակով դպրոց է գնացել երեխայի հայրը՝ Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Ռաֆայել Ա․-ն՝ իր եղբոր ընկերների հետ, դպրոցի վարչական շենքում հանդիպել Արտաշես Չ․-ին, հարվածել վերջինիս, որից հետո ուսուցիչը դպրոց է կանչել եղբորը՝ Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Արամ Չ․-ին։ Վիճաբանությունը շարունակվել է դպրոցի դիմացի հատվածում՝ Բաղրամյան փողոցում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով նույն օրը դեպքի վայրից ձերբակալվել և ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչներ՝ 36-ամյա Ռաֆայել Ա․-ն, 36-ամյա Տիգրան Ս․-ն, 33-ամյա Արամ Չ․-ն, 34-ամյա Կարեն Ա․-ն և 36-ամյա Վահե Գ․-ն:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02