«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ում կարծում են, որ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ազատումը դրսի պահանջով է եղել։ Ուրբաթ օրը ԱԺ-ում ՔՊ ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Եղիշե Կիրակոսյանին ազատել է ինքը, քանի որ դժգոհություններ ունի նրա աշխատանքից։ Այն դեպքում, որ պաշտոնապես հաղորդվել էր, թե Կիրակոսյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն, եւ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ամիսներ առաջ: Թե պատճառը որն է, եւ ինչ պայմանավորվածության համաձայն` չեն մանրամասնել։ Նիկոլ Փաշինյանը եւս չի մանրամասնել փակ նիստում իր դժգոհության պատճառները, սակայն խաղաղության գործընթացի մասին նրա խոսքից ՔՊ-ում եզրակացրել են, որ Կիրակոսյանի ազատման պահանջը գուցե դրել է Ադրբեջանը: Բանն այն է, որ Կիրակոսյանի հրաժարականի մասին տեղեկություններ կային նաեւ ամիսներ առաջ: Նա է ներկայացնում Բաքվի դեմ Երեւանի հայցերը Մարդու իրավունքների եվրոպական եւ ՄԱԿ-ի արդարադատության դատարաններում: Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2018-ից եւ անձամբ դեմ է միջազգային հայցերը հետ կանչելուն: Իսկ դա խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից է, Փաշինյանն արդեն հայտարարել է, որ փոխադարձության սկզբունքով դեմ չէ այդ լուծմանը: Մինչդեռ Եղիշե Կիրակոսյանն իր հարցազրույցներում էլ չի թաքցրել վերաբերմունքը, ասել է, որ իրավական վեճերը չեն կարող խանգարել խաղաղության գործընթացին: Փակ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է նաեւ, որ խաղաղության գործընթացում դրական տեղաշարժ չկա, Ադրբեջանը շարունակում է պնդել բոլոր պահանջները, եթե չկատարեն` ռազմական ճանապարհով կհասնի բաղձալի միջանցքին։ Հավանաբար, Ադրբեջանը վստահ է եղել, որ Կիրակոսյանը միջազգային ատյաններում կշարունակի իր դեմ աշխատել, եւ նրան հեռացնելու պահանջ է դրել»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
19:39
18:33
17:23
17:09
16:33
15:17
13:44
13:21
13:04
12:45
12:23
11:46
11:19
10:56
10:35
10:15
00:00
00:00
00:00
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
00:00
00:00
00:00
00:00
09:36
09:27
09:14
09:01
09:45
09:38
09:27
09:02
09:56
09:45
09:34
09:18
09:57
09:46
09:39
09:28
09:14
09:15
09:02
09:44
09:12
09:26
09:45
09:35
09:17
09:02
09:46
09:34
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:56
09:56
09:45
09:36
09:25
09:17
09:02
09:45
09:37
09:27
09:16
09:01