«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխող թիմում միանշանակ չեն ընդունել Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությունը։ Աղազարյանի դեպքում հասկանում են, որ գործընթացը մեկ անուն ունի՝ «նա համարձակվել է չենթարկվել վոժդին», ուստի այն, ինչ այսօր նրա հետ կատարվում է, վաղն իրենց գլխով էլ է անցնելու, եթե Փաշինյանը հանկարծ որոշի, որ իրենք մանդատը պետք է դնեն, եւ իրենք համարձակվեն նրա կամքին դեմ գնալ, իսկ Տարոն Մարգարյանի նկատմամբ գործը մաշված ու հնացած մի գործ է, որ 7 տարի է՝ քննվում է, եւ եթե այն դատական հեռանկար ունենար, ապա վաղուց դատարան ուղարկած եւ դատավճիռ կայացրած կլինեին` ի տես արյան ծարավ ընտրազանգվածի: 2021-ին առաջադրված այդ մեղադրանքը ստիպված են եղել վերաորակել՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածին ավելացնելով փողերի լվացումը եւ նախընտրական թատրոն բեմադրել։ Եթե անգամ 2 թիրախ պատգամավորները զրկվեն անձեռնմխելիությունից, այդ գործերի քննությունը տեղից չի շարժվելու։ Չնայած դրան, ՔՊ աղբյուրները պնդում են, որ բոլորը մեկ մարդու պես կողմ կքվեարկեն դատախազի միջնորդությանը, քանի որ Փաշինյանն անձամբ է գծել սցենարը եւ ուզում է մեկ անգամ էլ փորձել համոզել իր ֆանատներին, թե պայքարում է թալանչիների դեմ։ Ըստ օրենքի՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը քննարկվում է ԱԺ առաջիկա նիստում, իսկ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների բացարձակ մեծամասնության կողմ ձայներով»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02