«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօրվանից խորհրդարանը կքննարկի կառավարության 5-ամյա ծրագրի 2024 թ․ կատարման արդյունքների մասին զեկույցը։ Ընթացակարգի համաձայն՝ նախ կքննարկվի հանձնաժողովներում, ապա՝ լիագումար նիստին, որտեղ քննարկվելուց հետո կընդունվի ի գիտություն։ Առաջինը խորհրդարանին հաշվետու կլինի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ այսօր: Ըստ կարգի, նա պետք է այցելի ԱԺ եւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացնի իր ղեկավարած ոլորտում անցած տարի կատարված աշխատանքները։ «Զեկույցը ներառում է կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ արդյունքային եւ թվային ցուցանիշներ։ Նշեմ, որ զեկույցում ներառված են նաեւ 2024-ին Հայաստանի սոցիալ-տնտեսական պատկերը նկարագրող ցուցանիշները, ինչպես նաեւ՝ միջազգային հեղինակավոր մի շարք վարկանիշներում Հայաստանի առաջընթացի վերաբերյալ տվյալները, որոնք եւս ի ցույց են դնում կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների բովանդակությունն ու արդյունքները»,- կառավարությունում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Մինչդեռ 150 էջանոց զեկույցում սոսկ արձանագրումներ են, թվային վիճակագրություն: Դիցուք, Արարատ Միրզոյանն այսօր հպարտանալու է անցած տարի Երեւանում կազմակերպված «նախադեպը չունեցող» մի քանի միջոցառումներով: Խոսքը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տարեկան հանդիպման ու գործարար համաժողովի, սեպտեմբերի 9-11-ը «Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովի, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի մասին է: Հատկապես ողբերգական է հնչում վերջին միջոցառումը` 2023-ին Արցախի էթնիկ զտումների եւ 15 թվի ցեղասպանության քաղաքականությունից հրաժարվելու ֆոնին»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03