Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Մեծ Պահքի վերաբերյալ հաճախ տրվող հարցերին պատասխաններ է ներկայացրել։
-Ո՞րն է պահքի հոգևոր խորհուրդը:
- Պահքն իմաստ ունի, եթե վերագտնում ենք մեր հոգևոր ուրախութունը, իսկ այդ ուրախությունը վերագտնելու համար կարևոր է Աստծու հետ կենդանի կապը, զղջումն ու ապաշխարությունը: Այս ճանապարհին պահեցողության կարևոր ուղեկիցը նաև աղոթքն է: Ս․ Գրքում ասված է. «Բարի են աղոթքները՝ պահեցողություններով» (Տոբիթ 12:8)։ Պահքը, սակայն, հետզհետե ավելի կիրառելի դարձավ իբրև ապաշխարության նշան և արտահայտություն: Սրա ամենաբացահայտ օրինակը գալիս է նինվեացիներից (Հովնան 3:5-9): Պահքի ներկա ձևին, այսինքն՝ համադամ կերակուրներից և մսեղենից հրաժարվելու սովորությանը, առաջին անգամ հանդիպում ենք Դանիելի մարգարեության գրքում, ուր ասված է. «Այդ օրերին ես՝ Դանիելս, երեք շաբաթ սուգի մեջ էի: Լավ հաց չկերա, միս և գինի չմտավ իմ բերանը, յուղով չօծվեցի, մինչև որ վերջացան երեք շաբաթները» (Դան. 10։2-3):
- Ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում չեն համբուրում Ավետարանը։
- Մեծ Պահքի շրջանում մինչև Սուրբ Հարության (Զատկի) Եկեղեցում Ավետարանը չեն համբուրում ի նշան այն բանի, որ Ադամը զրկվեց Կենաց ծառի պտղի ճաշակումից:
- Մեծ Պահքի ընթացքում կարելի՞ է մատաղ անել։
- Ոչ, չի կարելի։
- Մեծ Պահքի շրջանում ե՞րբ է կարելի Ս. Հաղորդություն ստանալ:
- Պահքի ժամանակ Ս. Հաղորդություն չի տրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ բաց Խորանով Պատարագ է մատուցվում:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02