«Փաստ» օրաթերթը գրում է.
«Երեկ լրացավ մի օրենսդրական նախաձեռնության հանրային քննարկման ժամկետը, որը կառավարությունը ցանկանում է փաթաթել հանրության գլխին: Փորձագիտական շրջանակներն ու շատ գործարարներ այս նախաձեռնությունն արդեն գնահատել են որպես հերթական փորձանք: Խոսքը «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին է, որը, ի մասնավորի, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի գնահատմամբ, բերելու է զանգվածային սնանկությունների, բիզնեսի համատարած փակման, բիզնես միջավայրի այլանդակման և տասնյակ հազարավոր քաղաքացիների կյանքի վատթարացման։ Բանն այն է, որ օրենքի նախագծով նախատեսվում է, որ եթե քաղաքացու կամ տնտեսվարողի նկատմամբ վարչական ակտ կայացվի, ապա դրա վիճարկումը չի կասեցնելու տուգանքի վճարումը: Շատ գործարարներ նշում են, որ վարչական դատավարության կարգով քննվող գործերի տևողությունը երկու ատյաններում միջինը տևում է երկու տարուց ավելի, հետևաբար սխալ որոշումների դեպքում քաղաքացին կամ բիզնեսը անարդար ձևով այդքան ժամանակ զրկվելու է տուգանքի չափսով իր միջոցները տնօրինելու հնարավորությունից: Ի դեպ, գործարարները նշում են, որ, տարբեր հաշվարկներով, ՊԵԿ –ի դեմ ներկայացված վիճարկման հայցերով գործերի 75-80 տոկոսի դեպքում այդ հայցերը բավարարվում են, ինչը բավականին խոսուն ցուցանիշ է: Ընդ որում, այս նախագիծը միայն գործարարներին չի վերաբերում, այլ նաև անհատ քաղաքացիներին, օրինակ՝ ՃԵԿ խախտումների առումով: Հավելենք, որ երեկվա դրությամբ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այս նախագծին դեմ քվեարկածները կազմում էին... 100 տոկոս (մոտ 3000 ձայն): Իրականում կողմ քվեարկածներ էլ կային, բայց նրանց թիվն այնքան փոքր էր (7), որ նույնիսկ 1 տոկոսի չէր հասել և կայքում արձանագրված էր... 0 տոկոս: Փաստորեն, այս դեպքում նախաձեռնողներն իրենք էլ չէին քվեարկել իրենց նախագծի օգտին: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03