Մարտի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա, ով այնուհետև «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը նույն դպրոցի 14-ամյա աշակերտներից է, որը վնասվածքը ստացել է թիվ 124 դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով: Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 12։00-ի սահմաններում նշված դպրոցում վիճաբանության ժամանակ նրա 13-ամյա համադասարանցին ձեռքով հարվածել է նրա դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ում հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ: Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02