«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաշինյանի իշխանության «կարկառուն» ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ է «աչքի ընկել», շատ մեղմ ասած, դատապարտելի պահվածքով՝ այս անգամ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ դրսևորելով վարքագիծ, որը դժվար է որակել քաղաքավարության սահմաններում: Մյուս կողմից՝ սա նույնիսկ զարմանալի էլ չէ: Նախ՝ այն, ինչ արել է ՔՊ խմբակցության անդամը, ավելին՝ ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, առաջին նմանօրինակ դեպքը չէ: Նշված քպականը պարբերաբար է ագրեսիվ դիրքավորվում լրագրողների նկատմամբ: Դե, հասկանալի է, խոսքը իշխանական լրագրողների մասին չէ: Երկրորդ՝ նա Փաշինյանի իշխանության միակ ներկայացուցիչը չէ, որ բացահայտ թշնամական ու ագրեսիվ պահվածք կամ վերաբերմունք է դրսևորում լրագրողների նկատմամբ: Առանց շատ «հեռու» գնալու, կարելի է հիշեցնել թեկուզ ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանի՝ վերջերս դրսևորած անհարգալից վարքը: Շարքը շարունակական է, ավելորդ չթվարկենք, բոլորի աչքի առջև է այդ ամենը կատարվում: Լրագրողների, իսկ մեծ հաշվով՝ նաև հանրության նկատմամբ անհարգալից, ցինիկ, ագրեսիվ պահվածքը այդ կուսակցության, Փաշինյանի գլխավորած իշխանության դեմքն ու նկարագիրն են դարձել: Ու պատահական չէ, որ ոչ մի քպական փորձ անգամ չարեց «թեթևի մեջ» դատապարտել պահվածքը: Էլ չենք խոսում այն մասին, որ իրեն հարգող որևէ կուսակցություն այդ կերպ իրեն դրսևորած կուսակցականին կհորդորեր վայր դնել պատգամավորական մանդատը: Դե, առնվազն «sms» կուղարկեր կուսակցության ղեկավարը, որը համատեղության կարգով նաև վարչապետ է... Չեն դատապարտել, ու ոչ միայն այս դեպքում: Ու քանի որ ՔՊ-ն չի դատապարտել իր կարկառուն ներկայացուցչի, ներկայացուցիչների պահվածքը, ուրեմն՝ համաձայն են նրա (նրանց) հետ: Ուրեմն՝ նրանք բոլորը նույնն են: Ի դեպ, սա էլ զարմանալի չէ. ի վերջո, նույն Նիկոլ Փաշինյանն էլ պարբերաբար աչքի է ընկել վիրավորական արտահայտություններով, ագրեսիվությամբ, ատելության խոսքով»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03