Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին անդրադարձել է Ազգերի լիգայի անցումային Վրաստան-Հայաստան խաղից հետո վրացի մի խումբ երկրպագուների դրսևորած սադրիչ վարքագծին հայ երկրպագուների նկատմամբ։ Կոբիաշվիլին անընդունելի է համարել հյուրերի երկրպագուների նկատմամբ նման պահվածքը։ «Շնորհակալություն մեր թիմի հավատարիմ երկրպագուներին, որոնք հրաշալի մթնոլորտ էին ստեղծում «Դինամո Արենայում» կայացած խաղի ամբողջ ընթացքում: Ձեր հսկայական աջակցությունն իսկապես զգացվում էր մարզադաշտում և ավանդաբար մեծ մոտիվացիա էր հաղորդում թիմին, ինչի համար կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ: Սակայն անպայման պետք է նշեմ խաղից հետո տեղի ունեցած միջադեպի մասին, երբ հանդիսատեսի մի փոքր մասը ներխուժեց մարզադաշտ, և տհաճ միջադեպ տեղի ունեցավ ինչպես խաղադաշտում, այնպես էլ հյուրերի թիմի տրիբունաների մոտ: Հյուրընկալվող թիմի երկրպագուի նկատմամբ նման պահվածքն անընդունելի է: Այս բացարձակ անընդունելի արարքով մենք վիրավորեցինք հյուր թիմի երկրպագուներին և հնարավորություն չտվեցինք մեր թիմին հաղթանակը տոնել իր հավատարիմ երկրպագուների հետ: Նման գործողությունները վնասում են ֆուտբոլին և ստվեր գցում մեր երկրի միջազգային հեղինակության վրա: Այս միջադեպը կարող է ՈւԵՖԱ-ի կողմից պատժամիջոցների առիթ դառնալ, որոնք վնաս կհասցնեն մեր թիմին և վրացի ֆուտբոլասերներին: Շնորհակալություն հրավիրյալ թիմին, ինչպես նաև նրանց երկրպագուներին, որոնք ընկերական մթնոլորտ են ստեղծել ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Երևանում: Ցանկանում ենք նաև շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին և մեր գործընկերներին ամենաբարձր մակարդակով ընդունելության համար: Երկու երկրների միջև սերտ մարզական կապերը հաստատվում են նաև ամենահեղինակավոր առաջնություններից մեկի անցկացման Վրաստանի և Հայաստանի համատեղ հայտով: Հույս ունեմ, որ և՛ Վրաստանը, և՛ Հայաստանը 2029 թվականին կընդունեն ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: Ֆուտբոլը միավորում է մեզ և բերում հաջողություն: Հատուկ շնորհակալություն մեր ֆուտբոլային թիմի յուրաքանչյուր անդամի, ամբողջ թիմին և մարզչական շտաբին, որոնք հիանալի նվիրվածություն և տրամադրություն ցուցաբերեցին փլեյ-օֆֆի երկու խաղերում էլ հաղթելու համար»,- ասվում է հայտարարությունում։ Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի ազգային հավաքականը խայտառակ՝ 1։6 հաշվով պարտվեց Վրաստանի ընտրանուն։ Խաղից հետո վրացի երկրպագուներից սադրել էին հայ երկրպագուներին, մարզադաշտում սկսվել էր զանգվածային անկարգություն։
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
09:42
09:12
21:28
21:26
21:12
15:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44